Լիսկան տղաների հետ 1 ամիս է՝ արտերկրում է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը:
ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատեց, որ Խաչատրյանը տղաների հետ արտերկրում է: Հարցին՝ ի՞նչ նպատակով, պատասխանեց, որ առողջական խնդիրներ ունի` ստուգման նպատակով է գնացել:
Թե իրականում ի՞նչ ստուգման է գնացել Խաչատրյանը արդեն մեկ ամսից ավելի է, ու այն էլ տղաների հետ, հայտնի չէ: Տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանը պարզապես շտապել է լքել Հայաստանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար, քանի որ ճաղերի հետեւում հայտնվելու լուրջ մտավախություններ ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից