3 առանձնատուն, 2 բնակարան. քաղաքապետի միջոցները նվազել են 17 հազար դոլարով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Սանթրոսյանի դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 6 միլիոն դրամ, 12 հազար ԱՄՆ դոլար ու 5 հազար եվրո: Տարեկան եկամուտները կազմել են 4 միլիոն 659 հազար դրամ, որը նրա՝ քաղաքապետի պաշտոնում ստացած աշխատավարձն է:
Սանթրոսյանի մեկ այլ հայտարարագրի համաձայն էլ՝ նրա սեփականությունն են համարվում երեք առանձնատներն ու երկու բնակարանները:
Կինը՝ Նունե Սմբատյանը, հայտարարագրել է 7 միլիոն դրամ, 9 հազար ԱՄՆ դոլար ու 6 հազար եվրո դրամական միջոցներ, իսկ եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 695 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից