Մարտի 1. Ողբերգություն եւ հետեւություններ
Այն ինչ տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ին իսկական ողբերգություն էր: Զոհվեց տասը հոգի, վիրավորվեցին հարյուրները, երկրում հաստատվեց ծանր մթնոլորտ, որի ազդեցությունը մնում է մինչ օրս:
Վստահաբար կարող ենք ասել, որ 2008-ի մարտի 1-ը Հայաստանում տարիներով ձեւավորված ընտրական մեխանիզմի, ժողովրդի՝ ընտրությունների հանդեպ ունեցած բացահայտ անվստահության, ընտրակեղծիքների եւ ընտրակեղծարարության հետեւանքներն էին:
Մարտի 1-ի ողբերգությանը հաջորդեց մեկ այլ աղետ: Սկսվեց շահարկել այս ողբերգությունը: Ոմանք այն սկսեցին օգտագործել որպես հաղթաթուղթ այս կամ այն նպատակին հասնելու համար, այս կամ այն մարդու վրա ճնշում գործադրելու համար:
Ամենասկզբում մարտի 1-ի միակ մեղավորն ու պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն էր: Երբ եկավ ժամանակը, ապա հերթը հասավ նաեւ Վարդան Օսկանյանին: Իսկ հիմա այդ պատասխանատուներից է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համարը՝ Սեյրան Օհանյանը:
Ստացվում է, որ ով դուրս է իշխանական համակարգից, ինքնաբերաբար վերածվում է մարտի 1-ի պատասխանատուի: Մի մեծ խումբ լրատվամիջոցներ էլ ամեն ինչ անում են ՀՀ քաղաքացիներին համոզել, թե հենց այս մարդիկ են պատասխանատուները, եւ որիշ ոչ ոք: -
Այս ամենը ոչ միայն անդուր է, այլ խիստ վտանգավոր: Այս խայտառակությանը ժամանակն է վերջ տալ: Մարտի 1-ը չի կարող դառնալ որեւէ մեկի շահարկման առարկան, որեւէ մեկի հաղթաթուղթը:
Ի վերջո պետք է քաղաքական գնահատական տրվի կատարվածին պետության կողմից, ի վերջո, պետք է փոխհատուցում ստանան բոլոր տուժածները եւ զոհերի ընտանիքները: Եւ վերջապես, մարտի 1-ը այսուհետ պետք է վերածել ազգային համերաշխության օրվա:
Գագիկ Մարտիրոսյան


















































Յուրի Խաչատուրովի համար գրավը վճարվել է. նա ազատ է արձակվել գիշերը ժամը 2-ից հետո
Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից