Կես միլիոնի կոնյակ, 1 միլիոնի հուշանվերներ. Ծովագյուղի համայնքապետարանի գնումների պլանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը: 2018 թվականին համայնքապետարանը գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նախատեսում է 40 կգ շոկոլադապատ կոնֆետ գնել, որի 1 կիլոգրամն արժե 4500 դրամ: 40 կգ շոկոլադ գնելու համար գնման պլանում 180000 ՀՀ դրամ է նախատեսվել:
Նույն ընթացակարգով համայնքապետարանը կգնի 4000 դրամ արժողությամբ 20 կգ շոկոլադապատ կոնֆետ, որը գնելու համար կծախսվի 80000 դրամ:
Համայնքապետարանը 3098 դրամ արժողությամբ 190 հատ կոնյակ կգնի, որոնք ձեռք բերելու համար բյուջեից նախատեսվում է ծախսել 588620 ՀՀ դրամ:
Գնումների պլանում նաեւ 190 հատ կարմիր գինի կա: Գինու մեկ շիշն արժե 1300 դրամ: Գինիները ձեռք բերելու համար կծախսվի 247000 դրամ:
Ծովագյուղի համայնքապետարանը նախատեսել է նաեւ 200 հատ «զարդարանքի զանազան պարագաներ» գնել: Պարագաների մեկ հատն արժե 15000 դրամ, 200–ը գնելու համար 3000000 ՀՀ դրամ կծախսվի:
Գնումների պլանով նախատեսվում է նաեւ 200 հատ 2000 դրամ արժողությամբ տարբեր հուշանվերներ գնել, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 400000 դրամ:
Նախորդից ավելի թանկարժեք՝ 15000 դրամ արժողությամբ 40 հատ հուշանվերներ կգնվեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 600000 դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել