ՊՊԾ գնդի տարածքից 14 մլն դրամի անհետացման հետքերով. այրե՞լ են, թե՞ իրավապահներին են մեջ-մեջ արել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսին այդ տարածքում տեղակայված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանք էր նաեւ առաջադրվել: Սակայն մինչեւ հիմա ամբողջական գումարը չի հայտնաբերվել. իրավապահները միայն 300 հազար դրամն են գտել Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործում քննվող հիմնական վարկածներից մեկի համաձայն` «Սասնա ծռերի» անդամներն իրավապահներին հանձնվելուց առաջ պարզապես այրել են գումարը` քաջ գիտակցելով` չեն կարողանա ծախսել այն:
Կան եւս այլ վարկածներ՝ գումարը նրանք թաքցրել են գնդին հարակից որեւէ տարածքում՝ պատի մեջ, հողի տակ, կամ էլ փաթաթելով քարին` դուրս են նետել կոնկրետ ուղղությամբ: Չի բացառվում նաեւ, որ իրավապահներն իրենք են այդ օրերին «մեջ-մեջ» արել գումարը: Ամեն դեպքում, խոշոր այդ գումարը չկա ու թերեւս չի էլ գտնվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել