Մենք լավ ճանաչում ենք միջազգային իրավունքը
Հայաստանի հետ բարեկամությունն արդեն 30 տարի է՝ սկսած 1988 թ. երկրաշարժից, իսկ հետագայում՝ 2003-ին, Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց: Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսում նման հայտարարություն արեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը: Նա շեշտեց՝ Հայաստան-Շվեյցարիա համագործակցության հաջորդ փուլը կլինի այն, որի սկիզբը դնում են այսօր:
«Իրականում, առաջին անգամ է, որ Շվեյցարիայի ԱԺ խորհրդի նմանատիպ պատվիրակություն է գալիս Հայաստան, սա նախորդ փուլերի կոնսոլիդացիան է: Մեր ճանապարհորդության ընթացքում տեսանք այն աշխատանքները, որոնք կատարվել են շվեյցարական «Համագործակցություն և զարգացում» կազմակերպության կողմից: Այսօր մենք պսակ ենք դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին և դրանով իսկ նոր սկիզբ ենք դնում մեր հարաբերություններին»,- ասաց նա:
Դոմինիկ դը Բյումանի խոսքով՝ Շվեյցարիայում համոզված են, որ ՀՀ բարօրությունն անցում է տնտեսական բարօրության միջոցով, ինչն, ըստ նրա, ամենակարևոր հիմքերից մեկն է: Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը շեշտեց, որ վերոնշյալ նպատակից ելնելով է, որ Շվեյցարիայում ստեղծվել ՀՀ-Շվեյցարիա առևտրատնտեսական պալատ:
«Հայաստան այցը մեզ համար նաև հնարավորություն է կոնկրետ աշխատանք իրականացնելու: Մենք ԱԺ նախագահի հետ երեկ Երևանի աղի գործարանի նոր մասնաշենքի բացմանը ներկա եղանք, ինչը ՀՀ-Շվեյցարիա-Գերմանիա համատեղ աշխատանքի արդյունքն է: Մենք նաև տեսնում ենք այլ ոլորտներ, որոնց զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթ է՝ գյուղատնտեսություն, գինեգործություն և այլն»,- նշեց Դոմինիկ դը Բյումանը:
Նա նկատեց, որ ՀՀ-ի հարավում ամբարտակ կառուցելու համար Շվեյցարիան արդեն իսկ 12 մլն ներդրում է կատարել: Նա նաև շեշտեց, որ զարգացում կա ՀՀ-Շվեյցարիա առևտրաշրջանառության մեջ: «Մենք այսօր կարող ենք խոսել 2017 թվականին առևտրաարդյունաբերական զարգացման նիշերի մասին, քանի որ այդ թիվն առաջին անգամ 200 մլն-ն անցնում է: Մյուս ցուցանիշն այն է, որ 7 տոկոսով շրջանառությունն ավելացել է: Մենք համոզված ենք, որ ՀՀ-ի տնտեսական զարգացումը սահմանների բացմամբ կլինի՝ սա է ազատական տնտեսության զարգացման հիմքը, բայց շուկաների առկայությունն արդեն իսկ վկայում է սահմանների բաց լինելու մասին»:
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը շեշտեց, որ իրենք չեն ուզում որևէ կերպ խառնվել ՀՀ-ի ներքին քաղաքականությանը, սակայն նկատեց, որ այլ հարց է դիվանագիտական ծառայությունը, որը կարող է մատուցել Շվեյցարիան:
«Մեր դիվանագիտությունը կարող է ծառայություններ մատուցել հատկապես միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում՝ ԵԱՀԿ և այլն: Մենք լավ ճանաչում ենք միջազգային իրավունքը, մենք շատ լավ գիտենք, որ հավասարակշռություն կա ազգերի ինքնորոշման և տարածքային անձեռնմխելիության միջև: Հենց այդ բանակցային գաղափարն առաջ տանելով է, որ Շվեյցարիան միշտ կլինի Հայաստանի կողքին խաղաղ բանակցությունները շարունակելու համար»,- եզրափակեց Դոմինիկ դը Բյումանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել