Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինայի դեսպանությունը Մոսկվայում տուգանել են «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով Էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերում Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է Երեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

Ուկրաինայի դեսպանությունը Մոսկվայում տուգանել են «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ
Հայաստան

Հայաստանը՝ տնտեսապես չափավոր ազատ երկիր

Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արեւմտյան երկրներին:

Հիմնադրամի վերլուծաբան Թորի Ուայթինգի խոսքով՝ զեկույցում հաշվի են առնվել օրենքի գերակայությունը, կառավարության կողմից իրականացվող տնտեսության կարգավորման աստիճանն ու շուկայի ազատությունը.

«Հայաստանն ունի նույն խնդիրները, որոնք բնորոշ են Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների համար, երբ հարցը վերաբերում է կառուցվածքային բարեփոխումների եւ օրենքի գերակայությանը: Հենց օրենքի գերակայության եւ դատական անկախության անբավարար մակարդակն է այն կարեւոր բաժանարար սահմանը, որը տարբերակում է իրական զարգացած երկրները զարգացողներից»:

Նախկին խորհրդային երկրներից ցուցակի առաջատարներն են մերձբալթյան պետություններն ու Վրաստանը: Դրանց հետեւում են Հայաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը: Վերջինիս հայտնվելը տնտեսապես չափավոր ազատ պետությունների ցուցակում, չնայած երկրում տիրող մարդու իրավունքների լուրջ ճնշումներին, վերլուծաբանը բացատրում է մոտեցման տարբերությամբ. «Տնտեսական ազատությունների» զեկույցում հաշվի չի առնվել քաղաքական ազատությունների աստիճանը:

Հետխորհրդային բոլոր մյուս պետությունների տնտեսությունն անազատ է ճանաչվել: Թորի Ուայթինգի խոսքով, ցուցակում երեւում է ակնհայտ տարբերակումը երեք խմբերի.

«Մենք ունենք երկրներ, որոնք իրոք առաջ են ընթանում՝ Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ունենք պետություններ, որոնք փորձում են առավելագույնը ստանալ ազատականացնելով իրենց տնտեսությունները, սակայն, միաժամանակ ունենք երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, որոնք բախում են տեղում՝ չցանկանալով որեւէ կերպ ազատականացնել իրենց շուկաները»:

Վերլուծաբանի խոսքով, երկու տասնամյակից ավելի շարունակվող «Տնտեսական ազատություններ» զեկույցի հրապարակումը պարզ ապացուցում է, որ երկրի տնտեսական ազատությունն ուղղակիորեն կապված է պետության բարգավաճման, ժողովրդի կյանքի որակի եւ առողջության հետ: Ցուցակի առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրն ու Ներ Զելանդիան: Առավել անազատ երկրներն են Կուբան, Վենեսուելան եւ Հյուսիսային Կորեան:

Ամերիկայի ձայն