Հնարավոր է՝ ձուն էժանանա
«168 ժամը» գրում է. «Ձվի արտադրության բնագավառում 2017թ. մի փոքր զիջեցինք 2016 թ. արտադրությանը: Դա հատկապես պայմանավորված էր նրանով, որ նոյեմբեր ամսին խնդիր ունեցանք՝ չկարողացանք նախատեսված արտադրությունը կազմակերպել: Իհարկե, օբյեկտիվ պատճառաբանություն կար փետրվար-մարտ ամիսներին թռչնագրիպ տարածքային կարանտինի պատճառով չկարողացանք ածան հավերին ժամանակին կոմպլեկտավորել, և, բնականաբար, նոյեմբեր ամսվա ռոտացիան ձգձգվեց»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, ընդգծելով, որ ձվի արտադրությունը կտրուկ ավելացել է դեկտեմբեր-հունվար ամիսներին: «Հիմա մեծ թիվ ունենք, որի ձեռքը կրակն ենք ընկել, պետք է այդքանն իրացվի»,- ասել է նա:
Հարցին՝ հնարավո՞ր է դրանով պայմանավորված գնանկում լինի, նա պատասխանել է՝ հնարավոր է. «Հաստատ չեմ ասում, որովհետև նման բան ասել չի կարելի: Եթե մյուս արտադրատեսակների գները բարձրանում են, իսկ մի արտադրատեսակի գինը նվազում է, դա միայն ու միայն գերարտադրությունից կարող է լինել, ուրիշ ոչ մի բանից: Հնարավոր է գնանկում լինի, ուղղակի չեմ կարող համոզված ասել: Քանի որ միանգամից ձվարկումը սկսվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին, այդ գլխաքանակները մտել են մթերատվության տակ, որին անհամբեր սպասում էինք նախորդ տարվա նախատոնական առևտրի ժամանակ, հիմա ձվի արտադրության քանակն ամբողջ հունվարին ավելացել է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել