Հայաստանի 23 հազար քաղաքացի 2017թ. ՌԴ-ում ժամանակավոր կացության իրավունք է ստացել
Հայաստանը հինգ երկրներից մեկն է, որի քաղաքացիներն առավել հաճախ են Ռուսաստանում ժամանակավոր կացության իրավունք ստացել:
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տվյալները, անցած տարի Հայաստանի 22.860 քաղաքացի ստացել է Ռուսաստանում ժամանակավոր կացության իրավունք: Այդ թույլտվությունը ստացած քաղաքացիների թվով առաջատար է դարձել Ուկրաինան, դրան հետևում են Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Հայաստանը:
Ժամանակավոր կացության իրավունքը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացուն աշխատել առանց աշխատանքային առանձին թույլտվության, ինչպես նաև ստանալ անվճար բուժօգնություն և այցելել պոլիկլինիկաներ: Բացի այդ, ժամանակավոր կացության թույլտվությունը ՌԴ քաղաքացիություն ստանալու փուլերից մեկն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն ու այն երկրների ցանկը, որից ժամանել են տվյալ անձինք: Ըստ այդ ցուցակի՝ 2017թ.-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25.144 բնակչի:
Նշենք, որ 2016թ.-ին ռուսական անձնագիր ստացած հայերի թիվը եղել է 22.264:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել