Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել ենք վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և ընդգծել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Հայաստանը վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ Այս համատեքստում կարևորում եմ Հայաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Համոզված եմ, որ համագործակցությունը խորապես շահավետ է երկու երկրների տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար։
Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի և Իրանի միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանը, նախնական տվյալների փոխանակման համակարգի հնարավորինս վաղ գործարկմանը, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքները։
Արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման և մաքսային ընթացակարգերի արագացման նպատակով ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը։
Համաձայնություն ենք ձեռք բերել նաև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Շրջայցով եղել ենք նաև Նուրդուզի անցման կետում՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- նշել է նա։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները