ԱՄՆ-ը Իրանին առաջարկել է միջուկային վառելիք՝ ուրանի հարստացումից հրաժարվելու դիմաց
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին միջուկային վառելիք մատակարարել, եթե Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից։ Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Նրա խոսքով՝ Իրանը կարող է անհրաժեշտ միջուկային վառելիքը ստանալ արտերկրից՝ միաժամանակ դադարեցնելով սեփական հարստացման աշխատանքները։ Ռայթը նշել է, որ նման քայլը Թեհրանին հնարավորություն կտա վերադառնալ միջազգային հանրության հետ համագործակցության և նպաստել տարածաշրջանում խաղաղության ու տնտեսական զարգացմանը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարը նաև հայտարարել է, որ եթե Իրանը մերժի Վաշինգտոնի առաջարկը և շարունակի միջուկային զենք ստեղծելու գաղտնի ծրագիրը, ԱՄՆ-ը պատրաստ կլինի հակազդել ռազմական միջոցներով։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար նախընտրելի տարբերակը շարունակում է մնալ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը։
Ռայթը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը գրեթե ավարտել է ուրանի սեփական մատակարարման շղթայի ձևավորումը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը վերջնականացնում է ուրանի արտադրության և գործընկեր երկրների հետ համագործակցության ոլորտում երկարաժամկետ պայմանագրերը։
Միաժամանակ, Վաշինգտոնին մտահոգում է Իրանում միջազգային տեսուչների բացակայությունը, որոնք պետք է վերահսկեն երկրի ուրանի պաշարների գտնվելու վայրը և դրանց օգտագործումը։ Ավելի վաղ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Իրանի Քիրքա լեռան շրջանում գտնվող միջուկային օբյեկտում արձանագրվել է ակտիվություն։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները