Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարություն է տվել պատասխանատուներին լուծել մայրաքաղաքում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը։ Քաղաքապետը նշել է, որ ապօրինի ավտոկայանատեղիների խնդրի վերաբերյալ արդեն ձևավորված կարծիք ունի՝ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են այդ գործընթացը։
«Ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար այս երևույթը վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից»,-ասաց Ավինյանը։ Նա առաջարկեց տրանսպորտի վարչությանը՝ առևտրի վարչության հետ համատեղ, քննարկել այդ գործունեությունը օրինական դաշտ բերելու տարբերակները, որպեսզի գործընթացից չօգտվեն պետական համակարգի առանձին պաշտոնյաներ։
«Հաշվի առնելով, որ Երևանում ավտոմեքենաների ավելացող քանակ կա, ես առաջարկում եմ տրանսպորտի վարչությանը, միգուցե առևտրի վարչության հետ համատեղ, բերել ինչ-որ լուծում, որպեսզի այս գործունեությունը լինի օրինական դաշտում, և ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ գումար չաշխատեն»,-նշեց քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ Երևանում կայանումը ամենամեծ խնդիրներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ հատկապես քաղաքի կենտրոնում ամենուր պետք է հասանելի լինի կայանատեղի։
«Երևանում ունենք կայանատեղիներ, որոնք որոշ փողոցներից պետք է դուրս գան, որպեսզի անընդհատ երթևեկությունն ապահովվի և խոչընդոտ չլինի։ Լուծումները շատ արագ պետք է քննարկվեն։ Տրանսպորտային խնդիրների լուծումը պետք է լինի մեր առաջնահերթությունը»,-ասաց քաղաքապետը։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները