«Եվրոպական հետազոտողների գիշեր»-ն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 25-26-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում կանցկացնի «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (European Researchers’ Night in Armenia) միջոցառումը։
Առաջին անգամ Հայաստանում և միաժամանակ 40 երկրներում անցկացվող այս միջոցառումը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում և իրականացվում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
ERNA-ի նպատակն է գիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր՝ բոլորտարիքային խմբերի մարդկանց համար՝ բացահայտելով, թե ինչպես է գիտությունը ձևավորում մեր առօրյա կյանքը և ոգեշնչում գտնել վաղվա օրվա լուծումները։
Անմիջական երկխոսություն ստեղծելով հետազոտողների և հասարակության միջև՝ նախագիծը խթանում է հետաքրքրասիրությունը, քննադատական մտածողությունը և մեծացնում վստահությունը գիտության հանդեպ՝ միևնույն ժամանակ խրախուսելով երիտասարդներին իրենց ապագան կապել հետազոտությունների և նորարարությունների ոլորտի հետ։
Հայաստանի երեք քաղաքներում կիրականացվեն ինտերակտիվ ցուցահանդեսներ՝ գործնական փորձերով, աշխատարաններով, գիտական շոուներով, քննարկումներով ու բազմաթիվ այլհետաքրքիր միջոցառումներով: Ցուցահանդեսները կհամախմբեն հետազոտողներին և քաղաքացիներին:
«Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) նախագիծը հանդիսանում է «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության մի մասը, որը գիտության հանրայնացման ամենամեծ նախագծերից է Եվրոպայում:
Ամեն տարի «Եվրոպական հետազոտողների գիշեր» է կազմակերպվում միաժամանակ Եվրոպայի և դրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ քաղաքներում։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...