Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսում իրականացված ստուգումներին և արձանագրված խախտումներին։
«Մենք խոշոր իրադարձությունների մասին խոսում ենք, որպեսզի մարդիկ հասկանան, որ կա Պետական եկամուտների կոմիտե՝ իրենց կողքին կանգնած և պայքարում է ստվերի դեմ։ Տվյալ դեպքը ստվերի թաքցված մեծ շրջանառության բացահայտման դեպք է, եթե այդպես ընդհանրացնեմ»,- ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ երբ բիզնեսում ստվերային գործունեություն է հայտնաբերվում, ՊԵԿ-ը պետք է հանրայնացնի իր գործողությունները, որպեսզի դրանք ազդեցություն ունենան նաև այլ տնտեսվարողների վարքագծի վրա։
«Կա բիզնես, որում ստվեր է հայտնաբերվել, և մենք պարտավոր ենք մեր օպերատիվ գործողությունների մասին որոշակի խոսել, հանրայնացնել, որպեսզի դա իր ազդեցությունն ունենա մյուսների վարքագծի վրա։ Սա է մեր մոտեցումը»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Անդրադառնալով ստուգումների հետևանքով բիզնեսի գործունեության դադարեցման հնարավոր ազդեցությանը՝ Հակոբյանը նշել է, որ եթե որևէ գործունեություն որոշակի ժամանակով կանգ է առնում, այդ ընթացքում բիզնեսը կարող է կորցնել եկամուտներ։ Սակայն, նրա խոսքով, շուկայում մեկ խաղացող չկա, և տվյալ ապրանքը կարող են վաճառել նաև այլ ընկերություններ։
«Այսինքն՝ կարող է ընդհանուր առմամբ մենք այդպիսի էֆեկտ չտեսնենք էական»,- ասել է նա։
Հակոբյանի խոսքով՝ ՊԵԿ-ն իր գործիքներով փորձում է հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ գործողությունները, որպեսզի Քննչական կոմիտեի գործընկերները կարողանան ավելի արագ հասկանալ խնդրի խորությունն ու մանրամասները։
radar armenia


















































Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Նեթանյահուն հրահանգել է ապամոնտաժել Արևմտյան ափի անօրինական առաջապահ դիրքերը
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը