Սերբիայի նախագահը մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրության քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Նա պարզաբանել է, որ պաշտոնից կհեռանա Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո՝ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին։
Վուչիչը նշել է, որ մամուլի ասուլիս է հրավիրել պետական աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարելու համար և դա նախընտրական քարոզարշավի մաս չի կազմում։ «Այստեղ խոստումներ չկան, սա այն է, ինչ տեղի է ունենալու վաղը։ Ես դրա մասին ավելի վաղ էլ եմ ասել»,- հավելել է նա։ Վուչիչը խոստացել է դեկտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու պետական աշխատավարձերը, ինչպես նաև միանվագ վճարումներ կատարել կենսաթոշակառուներին և բոլոր չափահաս քաղաքացիներին։
Սերբիայի նախագահը նաև հայտնել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությանը տեղեկացրել է մամուլի ասուլիս անցկացնելու մտադրության մասին՝ նշելով, որ պարտավոր է նախապես հայտարարել իր բոլոր գործողությունների մասին՝ համաձայն, իր բնորոշմամբ, «հիմար օրենքների»։ «Ես նույնիսկ ստիպված էի զեկուցել ռազմական զորավարժության մասին, որը ծրագրել էինք 6-7 ամիս առաջ»,- հավելել է նա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարությունը կողմ էր արտահայտվել, որ կուսակցության հաղթանակի դեպքում Վուչիչը դառնա կառավարության ղեկավարի թեկնածու:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել WorldSkills Shanghai 2026 միջազգային մրցույթում