Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KA
Ըստ իսրայելական հանրային հեռարձակող KAN-ի՝ հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը։ Երեքշաբթի և չորեքշաբթի նախատեսված բանակցությունների նպատակն է «ձևավորել այն ուժը», որը պետք է ստուգի՝ արդյոք «պիլոտային գոտիներն» ազատվել են «Հըզբոլլահի» ներկայությունից։
Հեռարձակողը չի ներկայացրել այն երկրներին, որոնք, հավանաբար, կմասնակցեն այդ ուժի կազմավորմանը, ինչպես նաև նոր կառույցի խնդիրներն ու աշխատանքային մեխանիզմը։ Նշվել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ընդլայնել այն տարածքների շրջանակը, որտեղից իսրայելական ուժերը պետք է դուրս բերվեն՝ վերահսկողությունը փոխանցելով լիբանանյան բանակին։
Լիբանանն առայժմ չի արձագանքել բանակցությունների նոր փուլի վերաբերյալ հաղորդմանը, բայց հայտարարել է, որ երկրի վրա իսրայելական հարձակումները շարունակվում են: Լիբանանյան բանակը հայտնել է, որ հունիսի 26-ին շրջանակային համաձայնագրի ստորագրումից ի վեր, որը նախատեսում է Իսրայելի աստիճանական հեռացումը բոլոր գրավյալ տարածքներից, արձանագրել է Իսրայելի կողմից 7700 խախտում: Բեյրութը նախազգուշացրել է, որ խախտումների շարունակումը վտանգում է պայմանավորվածություններն ու համաձայնեցված քայլերը։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ից ի վեր Լիբանանն ու Իսրայելն անցկացրել են ուղղակի բանակցությունների յոթ փուլ՝ հինգը Վաշինգտոնում, իսկ վերջին երկուսը՝ Հռոմում։ «Հըզբոլլահը», սակայն, բազմիցս մերժել է Իսրայել-Լիբանան բանակցությունները և կոչ է արել լիբանանյան կառավարությանը դադարեցնել դրանք։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել WorldSkills Shanghai 2026 միջազգային մրցույթում