Նրանց վկայությամբ․ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի ճնշման ֆոնին, որը Իսրայելից պահանջում է միջոցներ ձեռնարկել պաղեստինցիների նկատմամբ վերաբնակիչների բռնության դեմ։
Խոսքը վերաբերում է այն առաջապահ դիրքերին, որոնք ստեղծվել են առանց իսրայելական իշխանությունների անհրաժեշտ պաշտոնական թույլտվության։ Ֆորմալ առումով դրանք Իսրայելի օրենսդրությամբ համարվում են անօրինական, թեև դրանցից շատերը ստանում են պետական աջակցության և ֆինանսավորման տարբեր աստիճաններ, իսկ որոշներն էլ հետագայում ստանում են պաշտոնական կարգավիճակ։
Թե երբ կսկսվի ապամոնտաժումը, առայժմ հայտնի չէ։ Ավելի վաղ իսրայելական Ynet հեռուստաալիքը հայտնել էր, որ հրահանգը կարող է վերաբերել Արևմտյան ափի շուրջ 100 դիրքի։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հաստատել է, որ Նեթանյահուն հանձնարարել է տարհանել Արևմտյան ափի A և B գոտիներում կառուցված օբյեկտների բնակիչներին։ Օսլոյի համաձայնագրերի համաձայն, A գոտին գտնվում է Պաղեստինյան վարչակազմի լիակատար վերահսկողության ներքո, իսկ B գոտին՝ նրա քաղաքացիական վերահսկողության ներքո՝ անվտանգության հարցերում Իսրայելի վերահսկողության պահպանմամբ։ Բնակավայրերի ընդլայնման կողմնակից Սմոտրիչը հայտարարել է, որ համաձայն չէ Նեթանյահուի որոշման հետ։
Իսրայելական իշխանությունները նախկինում ևս ապամոնտաժել են առանձին անօրինական առաջապահ դիրքեր, սակայն քանդելուց հետո դրանցից շատերը շուտով վերականգնվել են։ Այս երևույթի դեմ պայքարի վերաբերյալ նախորդ որոշումները նույնպես հաճախ ամբողջությամբ չեն իրականացվել։
Նեթանյահուի որոշմանը նախորդել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հակաբիի կոշտ քննադատությունը։ Նախօրեին նա վերաբնակիչների բռնություններին մասնակցողներին անվանել էր «ահաբեկիչներ» և հայտարարել, որ Իսրայելը պետք է կոշտ արձագանքի նրանց գործողություններին։ Ըստ Հակաբիի, «հանցավոր վարքով և ահաբեկչությամբ» զբաղվող վերաբնակիչների դեմ միջոցներ ձեռնարկելը բխում է հենց Իսրայելի շահերից։
Վերջին ամիսներին Արևմտյան ափում գրեթե ամեն օր տեղի են ունենում պաղեստինցիների վրա հարձակումներ և նրանց նկատմամբ հետապնդման դեպքեր վերաբնակիչների կողմից։ Ընդ որում, նման միջադեպերի մասնակիցների ձերբակալություններն ու դատական հետապնդումները մնում են հազվադեպ։
Իսրայելական «Շալոմ ախշավ» («Խաղաղություն հիմա») կազմակերպության տվյալներով, Արևմտյան ափում կա մոտ 340 չարտոնված առաջապահ դիրք և Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչված 146 բնակավայր։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...