ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր նավթային տանկերները, եթե Իրանը շարունակի հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերին, գրել է Հեգսեթն X-ի իր միկրոբլոգում։
«Ամեն ինչ պարզ է։ Եթե Իրանը շարունակի կրակել ամերիկյան նավերի վրա, մենք կոչնչացնենք նրանց նավթային տանկերները։ Այն ամենը, ինչ նրանք պետք է անեն, ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա չկրակելն է»,- գրել է Հեգսեթը։
Պենտագոնի ղեկավարն այն կարծիքին է, որ Իրանի տանկերային նավատորմը անպաշտպան վիճակում է։ Նրա խոսքով՝ Իրանը չունի ոչ ռազմածովային, ոչ էլ ռազմաօդային ուժեր, որոնք ի վիճակի կլինեն պաշտպանել այդ նավերը։
Հեգսեթի հայտարարությունից հետո ԱՄՆ-ին նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ հաջորդ հարվածներն ավելի լուրջ են լինելու, քան նախկինում էին։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր իրանական երեք նավթային տանկերների հարվածներ հասցնելու մասին այն բանից հետո, երբ Իրանը Հորմուզի նեղուցում հարվածներ էր հասցրել 6 նավերի։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...