Գերմանիայում աջ ծայրահեղականները 81- ամյա ընդմիջումից հետո կարող են ղեկավարել Սաքսոնիա-Անհալթ երկրամասը
Արեւելյան Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի լանդթագի՝ խորհրդարանի ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։ Այս գիշեր հրապարակված պաշտոնական նախնական արդյունքների համաձայն՝ այն ստացել է ձայների 43,8 տոկոսը։ Երկրամասի վարչապետի պաշտոնում այս կուսակցության թեկնածուն 35-ամյա Ուլրիխ Զիգմունդն է, հայտնում է Deutsche Welle- ն։
Երկրամասը ղեկավարող Քրիստոնեա- դեմոկրատական միությունը ստացել է 17,2 տոկոս քվե՝ գրեթե երկու անգամ պակաս, քան՝ նախորդ ընտրություններում։ Ընդ որում՝ գործող վարչապետ 47-ամյա Սվեն Շուլցեն պարտություն է կրել ոչ միայն երկրամասի մակարդակով, այլեւ մեծամասնական ընտրակարգով իր ընտրատարածքում։ Մագդեբուրգում նա ստացել է 31,7 տոկոս ձայն՝ զիջելով AfD-ի թեկնածու Քրիստիան Մերտենսին։ Վերջինս հավաքել է 35,2 տոկոս։
Մյուս կուսակցություններն ավելի քիչ ձայներ են հավաքել։ Ձախերի կուսակցությունը՝ 8,6 տոկոս, «90-ականների միություն»/«Կանաչները»՝ 8,9 տոկոս, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,3 տոկոս։ Լանդթագ է անցել նաեւ Սառա Վագենկնեխտի միությունը (ՍՎՄ)՝ 5,3 տոկոս արդյունքով։ Հենց այս քաղաքական ուժի հետ AfD-ն կարող է կոալիցիա կազմել, եթե անհրաժեշտ թվով մանդատներ չստանա։
Ընդ որում՝ AfD-ն հաղթել է նաեւ 41 մեծամասնական ընտրատարածքներից 38- ում։ Քրիստոնեա- դեմոկրատները մեծամասնականով որեւէ ընտրատարածքում չեն հաղթել, այն դեպքում, երբ 2021- ի ընտրություններում հաջողության էին հասել 40-ում։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...