Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 20-ին։ Ժամը 20:40-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդու։ Իր վարած «Մերսեդեսով» հանդերձ նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 6,29 գրամ հերոինով լցված չորս փաթեթ։
Սա օպերատիվ տեղեկության իրացման միայն առաջին փուլն էր։ Տեղեկություն կար նաև, որ երևանցուն թմրամիջոցները պարբերաբար իրացրել են Նոր Խարբերդում բնակվող երկու օտարերկրացի տղամարդ։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանցագործության ամբողջ շղթայի բացահայտմանն ուղղված հետագա աշխատանքն իրականացվել է իրավապահների ակտիվ համագործակցությամբ։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին օգոստոսի 31-ին։
Հատուկ միջոցառման արդյունքում՝ 20 գրամ հերոինը 300 հազար դրամով իրացնելու պահին 62-ամյա և 46-ամյա օտարերկրացիները ձերբակալվեցին։
Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 46-ամյա օտարերկրացու բնակության վայրում։ Հայտնաբերվեցին 132 գրամ հերոին, կես գրամ ափիոն, 6,5 հաբ մեթադոն և հոգեմետ 20 դեղահաբ։
Օտարերկրացիները կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին