Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ
2026 թվականի մայիսի 18-ին և հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Սյունիքի և Շիրակի մարզերի դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:
Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, քրեական վարույթով անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում քրեական հետապնդումներ չեն հարուցել, ինչպես նաև ժամանակին դատախազական ակտեր չեն կայացրել:
Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումներով՝ Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին