Հարցեր, որոնք կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համար
Ռուսաստանը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հնարավոր եռակողմ հանդիպման օրակարգը չպետք է սահմանափակվի միայն մեկ թեմայով. РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ հարցեր, որոնք հավասարապես կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համար։
«Մենք կարծում ենք, որ օրակարգը չպետք է սահմանափակվի առանձին թեմաներով, այլ պետք է ներառի հարցերի մի ամբողջ շրջանակ։ Մենք կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի այն արտացոլի հենց այս մոտեցումը»,- ասել է Ռուդենկոն։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է եռակողմ հանդիպման կայացմամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում հնարավոր հանդիպման հիմնական նպատակը պետք է լինի միջուկային զինաթափման հարցի քննարկումը, այլ ոչ թե Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։
ԱԽՏՀ գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 18-19-ը՝ Չինաստանի Շենժեն քաղաքում։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Ղրիմը Ուկրաինայի ամենաարժեքավոր հատվածն է
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...