Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Հայաստանի անձնագրով աշխարհի 199 երկրներից 33- ը կարելի է այցելել առանց վիզայի, 28-ը՝ ժամանելիս վիզա ստանալով կամ համարժեք պարզեցված մուտքի կարգով, եւս 4-ը՝ էլեկտրոնային ճանապարհորդական թույլտվությամբ, հայտնում է Passport Reports հարթակը, որը հրապարակում է աշխարհի երկրների անձնագրերի մասին զեկույցները եւ վարկանիշներ։
Հարթակի ցանկում ընդգրկված 133 երկրներ Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել միայն վիզա ստանալուց հետո։
Հայկական անձնագիրը համաշխարհային ցուցակում զբաղեցնում է 114-րդ, իսկ Ասիայի 50 երկրների շարքում՝ 25-րդ տեղը։
Passport Reports-ի ուղղությունների ցանկում Չինաստանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ Իրանը Հայաստանի քաղաքացիների համար նշված են որպես առանց վիզայի այցելության երկրներ։
Հատուկ ընթացակարգերի օրինակներից են Մալայզիա մուտք գործելիս ժամանման քարտի լրացումը, որի համար կայքում նշված է 30-օրյա ժամկետ, եւ Սուրինամի զբոսաշրջային քարտը՝ 90-օրյա ժամկետով։
Թուրքիայի համար Passport Reports-ը նշում է ժամանելիս վիզա ստանալու հնարավորություն եւ էլեկտրոնային վիզայի այլընտրանք՝ 30-օրյա ժամկետով։ Քենիա, Շրի Լանկա, Սեյշելներ եւ Կոտ դ’Իվուար ուղեւորությունները դասակարգված են էլեկտրոնային ճանապարհորդական թույլտվությամբ կամ համարժեք նախնական գրանցմամբ մուտքի շարքում։
Շենգենյան գոտու 29 պետություններից յուրաքանչյուրը Հայաստանի անձնագրի համար դասված է վիզա պահանջողների շարքում։ Ըստ զեկույցի, եթե շենգենյան գոտին Հայաստանի քաղաքացիների մուտքի համար լիներ ազատ, ապա հայկական անձնագրի ռեյտինգը 114- ից կբարձրանար 85- րդ հորիզոնական։


















































Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Ջուր չի լինի. հասցեներ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Թուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրը
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Որ հասցեներում գազ չի լինի
Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագ...
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո