Վոլոդիմիր Զելենսկին անընդունելի և սխալ է համարել Դոնալդ Թրամփի մեղադրանքները
Վոլոդիմիր Զելենսկին անընդունելի և սխալ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, որ Միացյալ Նահանգներում դիզելի գինը բարձրանում է ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների պատճառով:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժում է էներգետիկ հրադադարի Թրամփի առաջարկը, սակայն թանկացման համար մեղադրում է իրեն, ոչ թե Պուտինին: Նրա պնդմամբ՝ վառելիքի գնի բարձրացման պատճառը իրավիճակն է Հորմուզի նեղուցում, որտեղ արգելափակված է մեծ քանակությամբ դիզելային վառելիք:
Նա նշել է նաև, որ Թրամփից հակաօդային պաշտպանության հրթիռներ է խնդրել, որոնց համար կվճարի Եվրոպան, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է դրանք տրամադրել՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով:
Զելենսկին նաև համոզմունք է հայտնել, որ Թրամփը կարող է շատ հեշտությամբ Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դժվարացել է ասել, թե ինչու դա տեղի չի ունենում: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս ռազմաճակատի գծում՝ նշելով, որ դա պատերազմն ավարտելու իրական ճանապարհ է:


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը