Մադրիդի Ռեալը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ գերմանական «Լայպցիգի» նկատմամբ։
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Բերնարդու Սիլվան։ Հատկանշական է, որ սա ֆուտբոլիստի առաջին գոլն էր մադրիդյան գրանդի կազմում։ Երկրորդ խաղակեսում՝ 52-րդ րոպեին, Արդա Գյուլերը կրկնապատկեց տանտերերի առավելությունը, իսկ 83-րդ րոպեին Կիլիան Մբապեն հաշիվը դարձրեց խոշոր։ 85-րդ րոպեին հյուրերի հեղինակության գնդակը խփեց Գոմիսը, սակայն ընդամենը երկու րոպե անց՝ 87-րդ րոպեին, Յան Դիոմանդեն վերականգնեց երեք գնդակի տարբերությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Լիգայի փուլի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» նոյեմբերի 4-ին (երևանյան ժամանակով՝ 21։45-ին) կհյուրընկալվի հունական «ԱԵԿ Աթենքին», իսկ «Լայպցիգը» նույն օրը կեսգիշերին ուժերը կչափի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։
armsport.am


















































ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)
Թուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրը