Իսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլանները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկրի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլանները՝ միջամտելու խորհրդարանական ընտրություններին։ Նա սպառնացել է ռազմական պատասխանով, եթե Թեհրանը որոշի դա անել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն ասել է The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում։
«Մենք ռազմական հետախուզությունից և «Մոսադ»-ից հստակ նախազգուշացումներ ենք ստացել այն մասին, որ Իրանն ու նրա հետ կապված խմբավորումները դիտարկում են ընտրությունների վրա ազդելու միջոցները։ Եթե նրանք դա անեն, դա մեծ սխալ կլինի նրանց կողմից, քանի որ մենք կպատասխանենք այնպիսի ուժով և հզորությամբ, որը նրանք նույնիսկ պատկերացնել չեն կարող», - ասել է Իսրայելի վարչապետը։
Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը կախված է նրանից՝ արդյոք իրանական ռեժիմը կկարողանա վերականգնել իր ուժերը։ «Շուրջ մեկ տարի առաջ Իրանը մի քանի ատոմային ռումբ ստեղծելու շեմին էր։ Եթե մենք չսկսեինք «Խոյացող առյուծ» գործողությունը, այնուհետև՝ «Մռնչացող առյուծ» գործողությունը, նրանք ատոմային ռումբեր կունենային մեզ ոչնչացնելու համար», - նշել է Նեթանյահուն։
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։


















































ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)
Թուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրը