Միավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներին
ՀՖՖ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին Իտալիայի Կովերչիանո քաղաքում՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, կայացել է Unity EURO Cup-ի հինգերորդ խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցել է ռեկորդային՝ 22 թիմ։
Հայաստանի փախստականների հավաքականը նույնպես մասնակցել է մրցաշարին։ Լիգայի փուլում Մարիամ Ստեփանյանի թիմը 0։3 հաշվով պարտվել է Մալթայի հավաքականին, 1։1 հաշվով ավարտել հանդիպումն Իտալիայի հետ, ապա 3 անպատասխան գնդակ ուղարկել Չեխիայի դարպասը։ Արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է լավագույն 12 թիմերի շարքում և դուրս եկել փլեյ-օֆֆ։ Այնտեղ, սակայն, մեր թիմը 1։2 հաշվով զիջել է Հունաստանի հավաքականին և ավարտել ելույթը։
Հայաստանը Unity EURO Cup-ին մասնակցում է 2023 թվականից։ Նախորդ տարի մեր թիմը գրավեց երկրորդ տեղը։ Եզրափակիչում մերոնք հետխաղյա 11-մետրանոցներով զիջեցին Ֆինլանդիային։
ՈՒԵՖԱ և ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործակցությամբ անցկացվող մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով խթանել սոցիալական ներառականությունը՝ միավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներին։


















































ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)
Թուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրը