Ինդոնեզիայում ուսանողները բախվել են ոստիկանության հետ
Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանտանի նահանգի Պոնտիանակ քաղաքում բողոքի ակցիայի դուրս եկած ուսանողները հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան բախվել են ոստիկանության հետ:
Ցուցարարները բողոքում էին այն բանի դեմ, թե ինչպես է կառավարությունը պայքարում ծխամշուշի և շնչառական հիվանդությունների դեմ, որոնք առաջացել են ամիսներ շարունակվող անտառային հրդեհների հետևանքով։
Ինդոնեզիայում վերջին շրջանում մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ներկայիս վարչակազմի կողմից բնապահպանական և տնտեսական խնդիրներին արձագանքի շուրջ։
Nusantara Atlas-ի արբանյակային տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայում այրված տարածքների ընդհանուր մակերեսը օգոստոսին կազմել է 895 650 հեկտար, սակայն սեպտեմբերի վերջին այն հասել է 1,92 միլիոն հեկտարի։
Երկիրը բուռն քննադատության է ենթարկվել ամիսներ շարունակվող անտառային հրդեհների պատճառով, որոնք հարյուր հազարավոր մարդկանց մոտ շնչառական խնդիրներ են առաջացրել, իսկ թանձր ծխամշուշը տարածվել է նաև հարևան Սինգապուրում, Մալայզիայում և Արևելյան Թիմորում։


















































ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)
Թուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրը