Ռադիոհաղորդավար և գործարար Ջոն Կացիմատիդիսի հետ հարցազրույցում Հանթեր Բայդենը հայտարարել է, որ «կարող է ստիպված լինել» առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե ստանա հաղորդավարի աջակցությունը։
«Եթե ստանամ ձեր աջակցությունը, հնարավոր է՝ ստիպված լինեմ առաջադրվել», — ասել է նա։ Իր հնարավոր քարոզարշավի գլխավոր թեման Բայդենը նշել է կախվածությունների դեմ պայքարը․ ըստ նրա, մոտ 50 մլն ամերիկացիներ շարունակում են տառապել կախվածության տարբեր ձևերից։
Խոսելով որպես հավանական թեկնածու իր հատկանիշների մասին՝ Բայդենը գլխավոր պայման է նշել ԱՄՆ Սահմանադրության պահպանումը և օրենքի գերակայության սկզբունքը։ Նրա կարծիքով, հաջորդ նախագահը պետք է հավատարիմ մնա օրենքին։
Միևնույն ժամանակ Հանթեր Բայդենը հասկացրել է, որ առայժմ չի ընդունել ընտրություններին մասնակցելու որոշում։ Նա նշել է, որ Դեմոկրատական կուսակցությունն ունի հավանական թեկնածուների «անհավանականորեն ուժեղ» ընտրանի, որոնց թվում նշել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրին, Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Պրիցկերին և Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին, որին, իր խոսքով, անձամբ սիրում է։
Դեռ մի քանի շաբաթ առաջ Բայդենն ասում էր, որ չի դիտարկում նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը։ Այսպիսով, նրա վերջին հայտարարությունները ավելի շուտ բաց են թողնում նման հնարավորությունը, քան վկայում իրական նախընտրական արշավի մեկնարկի մասին։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...