Մատակարարման հետ կապված մտահոգությունների պատճառով պարենը թանկանում է. ՄԱԿ
Եղանակային անբարենպաստ պայմանները, Մերձավոր Արեւելքի հակամարտությունը եւ Սեւծովյան առեւտրային լոգիստիկան հիմնական պարենային ապրանքների գնանշումների աճի հիմնական գործոններն են, նշված է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) զեկույցում։
Պարենային ապրանքների գների հենանիշային ինդեքսը օգոստոս ամսին փոքր-ինչ աճել է, քանի որ բարձր ջերմաստիճանները եւ եղանակային այլ ռիսկերը մտահոգություններ են առաջացրել մատակարարման հեռանկարների վերաբերյալ։
ՊԿԳ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետեւում է համաշխարհային շուկայում վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին, 2026 թվականի օգոստոսին միջինում կազմել է 133,3 միավոր, ինչն ավելի է հուլիս ամսվա վերանայված մակարդակի համեմատ 1,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2,5 տոկոսով։
«Օգոստոսին պարենային ապրանքների համաշխարհային գների աճը նախազգուշացում է այն մասին, որ ռիսկերի գնային ազդեցությունը վերադառնում է պարենային ապրանքների շուկաներ։ Կլիմայական փոփոխությունները, աշխարհաքաղաքական լարվածությունը եւ առեւտրային լոգիստիկ խափանումները համընկնում են՝ սրելով մատակարարման սպասումների վերաբերյալ մտահոգությունները եւ վկայում են, որ դիմադրողականությունը, բաց առեւտուրը եւ արտադրական միջոցների անվտանգ մատակարարումն այժմ առանցքային նշանակություն ունեն պարենային ապրանքների համաշխարհային գների կայունության ապահովման համար»,- նշել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հուլիս ամսվա համեմատ աճել է 2,2 տոկոսով։ Բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գները ներմուծման կայուն պահանջարկով, բերքի հեռանկարների վերաբերյալ աճող մտահոգություններով եւ առեւտրի առանցքային հոսքերի շուրջ շարունակվող անորոշությամբ պայմանավորված բարձրացել են։
Ցորենի համաշխարհային գները նախորդ տարվա համեմատ աճել են 15,0 տոկոսով, եգիպտացորենի համաշխարհային գները՝ 2.5 տոկոսով։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...