Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասին Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 070 կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում TRIPP-ի մասին համաձայնագիրը վավերացնելու են միայն Հայաստանը և ԱՄՆ-ը (տեսանյութ) Անհայտ կորածների հարցը նոր պահանջ չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է. Միրզոյան Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ադրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ Հանինգի մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբ Ձերբակալվելիս չի դիմադրել, ինչը ցուցիչ է, որ դիվերսանտ չէ. Պապիկյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին Հայաստանը՝ World Travel Awards 2026-ի համաշխարհային անվանակարգում Գերիների և անհետ կորածների հարցին անդրադարձ է եղել նաև Բայրամովի հետ հանդիպմանը. Միրզոյան Հնդկական ծրագիրը տարբերվում է այլ երկրների կողմից ներկայացված հրադադարի առաջարկներից ԱՊՀ ինը երկրների ղեկավարներ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասինՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 070 կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումTRIPP-ի մասին համաձայնագիրը վավերացնելու են միայն Հայաստանը և ԱՄՆ-ը (տեսանյութ)Անհայտ կորածների հարցը նոր պահանջ չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է. ՄիրզոյանԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱդրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ Հանինգի մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբՁերբակալվելիս չի դիմադրել, ինչը ցուցիչ է, որ դիվերսանտ չէ. Պապիկյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՀայաստանը՝ World Travel Awards 2026-ի համաշխարհային անվանակարգումԳերիների և անհետ կորածների հարցին անդրադարձ է եղել նաև Բայրամովի հետ հանդիպմանը. ՄիրզոյանՀնդկական ծրագիրը տարբերվում է այլ երկրների կողմից ներկայացված հրադադարի առաջարկներիցԱՊՀ ինը երկրների ղեկավարներ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստինՀայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներըՌեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանումՍիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 07.10.2026 (տեսանյութ)Փեզեշքիանը շնորհավորել է ՊուտինինՌեստորանային համալիրից գորշ արջերը տեղափոխվել են ապաստարանՏարածաշրջանային կոշտ թափոնների կառավարում ծրագրի շրջանակներումԿարևորվել է Կատարի և Հայաստանի Հանրապետության միջև օդային կապերի ընդլայնումըԱնհրաժեշտ է զարգացնել մասնագիտական և մարդկային կարողություններըԹուրքիան մտադիր է ռազմաբազա ստեղծել Սաուդյան ԱրաբիայումՍեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես ՄովսիսյանԻրանը պետք է զգալիորեն կրճատի ուրանի հարստացման կարողություններըՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի գործունեությունը կասեցվել էԱշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշումՈւսանողականFest` հարթակ Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համարՍա նոր հնարավորություն է ուսանողների համար՝ յուրացնելու գերմանական փորձը52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվելՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցըՌոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը կպարզվի առաջիկայումՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրևԺամանակն է ճանապարհ զիջել նոր տաղանդներինԱպագա առաջնորդների ձևավորում. բրիտանական կրթություն և տաղանդների զարգացման գերազանցությունՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջում են հօգուտ պետության բռնագանձել 450 միլիոն դրամի գույքՀոկտեմբերի 9-ին Երևանի մի շարք փողոցներ երթևեկության համար փակ կլինենԵրեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊՀավաքականի մարզաշապիկն ու համազգեստը կրել եմ դեռ 15 տարեկանիցՀայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական ՄիությունԿայացավ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արվեստի փառատոնը (տեսանյութ)Ֆրանսիայում աշակերտների բողոքի հաջորդ ակցիան տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 8- ինԲելգիան ընդլայնում է տնտեսական ներկայությունը Հայաստանում․ որ ոլորտներն են հայտնվել օրակարգումԱշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվիԹուրքիան Ուկրաինային է փոխանցել Կորկուտ փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերՀրապարակվել է Մ-23 տարեկանների ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմըՍոցփաթեթը դադարում է գործել․ ի՞նչ է փոխվելու 2027-իցՀետախուզական գործակալության նախկին ղեկավարը կարող է դատապարտվել մինչև տասը տարվա ազատազրկմանԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին պահպանեն հրադադարի ռեժիմըժողովրդագրական միտումները Հայաստանում հունվար-օգոստոսին Գագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
Հայաստան

Վաղեմության ժամկետը՝ նվեր հանցագործներին

Դատարանը կարող է մարդուն ազատությունից զրկել, ազատ արձակել, տարիներով ձգվող վեճի վերջակետ դնել կամ, հակառակը, որևէ գործի նկատմամբ վերջնական գնահատական չտալ՝ պարզապես այն պատճառով, որ ժամանակն արդեն սպառվել է։ Դատական որոշումների հետևում, այսպիսով, միայն իրավական դրույթներ չեն․ հաճախ դրանք մարդկային ճակատագրեր են, իսկ երբեմն էլ՝ պետության նկատմամբ հանրային վստահության հարցը։

Դատական իշխանության անկախությունը իրավական պետության հիմնարար սկզբունքներից է։ Դատարանը չպետք է ենթարկվի քաղաքական իշխանության, հասարակական ճնշման կամ որևէ այլ արտաքին ազդեցության։ Սակայն անկախությունը չի նշանակում, որ դատարանի որոշումները պետք է դուրս լինեն հանրային կամ մասնագիտական քննադատությունից։ Որքան մեծ է դատարանի ազդեցությունը մարդու իրավունքների և կյանքի վրա, այնքան կարևոր է նաև հասկանալ՝ ինչպես է այդ իշխանությունն իրականացվում, ինչ մեխանիզմներով է ապահովվում դրա հաշվետվողականությունը և ինչ է տեղի ունենում, երբ դատարանի որոշումը կամ աշխատանքի կազմակերպումը լուրջ հարցեր է առաջացնում։

Այս խնդիրը միայն Հայաստանին չէ, որ վերաբերում է: Վերջին օրերին դրա շուրջ բուռն քննարկում սկսվեց նաև Իտալիայում, երբ Թուրինի դատարանի որոշումը դժգոհություն առաջացրեց երկրի բարձրագույն իշխանության մակարդակով։ 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ կասկածվող 42-ամյա Բանգլադեշի քաղաքացուն ձերբակալությունից 48 ժամ անց ազատ էին արձակել։ Դատախազությունը նրա նկատմամբ կալանավորում էր պահանջել, սակայն դատարանը կիրառել էր ավելի մեղմ միջոց՝ պարբերաբար ներկայանալու պարտավորություն։ Որոշման հիմքում, ըստ հրապարակված տեղեկությունների, եղել էին նաև կասկածյալի նախկին դատվածությունների բացակայությունը, քննության հետ համագործակցությունը և զղջման արտահայտումը։

Որոշումը քննադատեց Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունն ու դատախազությունը կատարել էին իրենց աշխատանքը, դատախազը պահանջել էր առավել խիստ միջոց, սակայն դատական որոշմամբ գործընթացը 48 ժամում այլ ընթացք էր ստացել։ Դեպքից հետո Իտալիայի արդարադատության նախարար Կառլո Նորդիոն նախարարական տեսուչների ուղարկեց  Թուրինի դատարան՝ տեղի ունեցածը ուսումնասիրելու համար։ Միաժամանակ նա ընդգծեց դատական իշխանության ինքնավարության և անկախության սկզբունքը։

Հայաստանում դատական համակարգի շուրջ քննարկումները նոր չեն։ Այստեղ խնդիրը հաճախ ոչ միայն առանձին որոշումների բովանդակությունն է, այլև այն, թե որքան ժամանակ է պահանջվում այդ որոշմանը հասնելու համար։ Դատական համակարգը հասարակության համար շարունակում է մնալ մասնագիտացված և բարդ ոլորտ, որտեղ իրավական գործընթացների լեզուն, ընթացակարգերի բազմաշերտությունը և դրանց տևողությունը հաճախ դժվարացնում են հասկանալ՝ ինչու է կոնկրետ գործը ամիսներով կամ տարիներով մնում նույն շրջապտույտում։   

Այս հարցում հատկապես ուշագրավ են վաղեմության ժամկետի լրանալու հետ կապված դեպքերը։ Դատախազության համաձայն այս հիմքով դադարեցվել են հարյուրավոր գործեր:

Հայաստանում այս խնդիրը հատկապես տեսանելի է մի շարք աղմկահարույց գործերի օրինակով։ Ամենահայտնիներից մեկը Ռոբերտ Քոչարյանի՝ գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու վերաբերյալ գործն էր։ Դատավարությունը տևեց չորս տարի չորս ամիս, իսկ 2023 թվականի դեկտեմբերին դատարանը, Քոչարյանի միջնորդությունից հետո, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Այս որոշումը ոչ արդարացման, ոչ էլ մեղադրական դատավճիռ չէր․ գործն ավարտվեց առանց դատարանի կողմից մեղավորության կամ անմեղության վերաբերյալ վերջնական գնահատականի։

Գագիկ Ծառուկյանի ընտրակաշառքի գործն էլ ցույց է տալիս, թե որքան երկար կարող է ձգվել քրեական վարույթի ճանապարհը։ Նախաքննությունը տևել էր շուրջ երեք տարի, ապա ևս մոտ երեք տարի գործը քննվել էր դատարանում։ 2026 թվականի մարտին՝ գործի հարուցումից շուրջ վեց տարի անց, դատարանը Ծառուկյանին անմեղ ճանաչեց։ Այս դեպքում, ի տարբերություն Քոչարյանի գործի, գործընթացը ավարտվեց արդարացմամբ, ոչ թե վաղեմության հիմքով, սակայն գործի ամբողջ տևողությունը ևս ցույց է տալիս, թե ինչ երկար ժամանակ կարող է պահանջվել դատարանի վերջնական գնահատականին հասնելու համար։

Սակայն վաղեմության ժամկետով ավարտվող գործերի խնդիրը միայն քաղաքականապես հնչեղ քրեական վարույթներին չի վերաբերում։ Դրա մեկ այլ օրինակ է «Օխտը օրորոցի քար» պատմամշակութային հուշարձանի գործը։ Պետության կողմից պահպանվող հուշարձանին վնաս հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատարան էր հասել 2021 թվականի հունվարի 12-ին, սակայն ընդամենը վեց օր անց վարույթը դադարեցվել էր վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Այստեղ, սակայն, կարևոր է չշփոթել պատճառահետևանքային կապը․ դատարանը գործը տարիներով չէր քննել, և հիմնական ժամանակային խնդիրը նախաքննության փուլում էր։

Տարիներով ձգվող դատավարությունների մեկ այլ խնդիր էլ դատավորի փոփոխությունն է։ Դատավորի լիազորությունների դադարեցման դեպքում նրա վարույթում գտնվող անավարտ գործերը փոխանցվում են այլ դատավորների, իսկ քրեական գործերով նոր դատավորը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է ստիպված լինել դատական վարույթը սկսել նորից։ Գագիկ Խաչատրյանի գործի դեպքում դատավարության ձգձգման խնդիրը ևս ակնհայտ է․ գործը մոտ չորս տարի քննվել էր դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, սակայն 2024 թվականի հունիսի 21-ին նրա լիազորությունները դադարել էին՝ 65 տարին լրանալու պատճառով։ Դրանից հետո գործը փոխանցվել էր մեկ այլ դատավորի, և դատաքննությունը պետք է վերսկսվեր։ Ավելի ուշ այդ դատավորի լիազորություններն էլ էին դադարել, ինչի հետևանքով գործը կրկին փոխանցվել էր նոր դատավորի։ Այսպիսով, դատավորների փոփոխությունը ոչ միայն երկարացրել էր դատավարությունը, այլև հարց էր առաջացրել՝ որքանո՞վ կարող է նման գործընթացը հետաձգել գործի վերջնական հանգուցալուծումը։

Այս հանգամանքը հատկապես խնդրահարույց է այն գործերի դեպքում, որոնց քննությունն արդեն տարիներ է տևում։ Փաստացի առաջանում է ժամանակային փակ շրջան․ գործը երկարում է, փոխվում է դատավորը, նոր դատավորը ստանձնում է արդեն տարիներով ընթացող վարույթը, իսկ մինչ այդ շարունակում է մոտենալ վաղեմության ժամկետը։ Այս պայմաններում դատական գործընթացի յուրաքանչյուր ամիս կարող է ձեռք բերել շատ ավելի մեծ նշանակություն, քան պարզապես վարչական ուշացումը։

Ռոբերտ Քոչարյանի գործից մինչև պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ քրեական վարույթների տարբեր օրինակներ ցույց են տալիս, որ տարիների ձգձգումը կարող է ունենալ ոչ միայն կազմակերպչական, այլև իրավական հետևանք։ Դատարանը չպետք է գործի քաղաքական կամ հասարակական ճնշման ներքո, սակայն հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչու է գործը տարիներով քննվում, ինչու են նիստերը հետաձգվում, ինչու է դատավորը փոխվում և ինչու է երբեմն գործը հասնում այն պահին, երբ դրա նկատմամբ իրավական գնահատական տալու ժամանակն արդեն սպառվել է։