«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արամ Առաքելյանին պատկանող «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․Վարդենիս, Մեծ Մասրիկ, ապրանքանիշը՝ «Մասրիկ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված ըմպելիք նարնջի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աերոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով, «Գազավորված ըմպելիք տանձի համով» և «Կոլայի համով գազավորված ըմպելիք» արտադրատեսակների նմուշները՝ «մեզոֆիլ աերոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:


















































Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Նեթանյահուն հրահանգել է ապամոնտաժել Արևմտյան ափի անօրինական առաջապահ դիրքերը
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է