Լիտվայի տարածքը կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախում. Պեսկովը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե Լիտվան իր տարածքում միջուկային զենք տեղակայի, երկիրը կհայտնվի ռուսական միջուկային զենքի թիրախում։
«Ի վերջո, եթե դուք միջուկային զենք եք տեղակայում ձեր տարածքում, ապա այն ուղղված է ինչ-որ մեկի դեմ։ Ակնհայտ է, որ այդ զենքը ուղղված չի լինի Արևմուտքին։ Այն ուղղված կլինի Արևելքին, այսինքն՝ մեզ։ Եթե ձեր տարածքում կան միջուկային զենքեր, որոնք ուղղված են մեզ, ապա այդ երկրի տարածքը նույնպես կլինի մեր միջուկային զենքի նշանառության տակ», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Լիտվայի Սեյմի նախագահ Յուոզաս Օլյակասը հայտնել է, որ խորհրդարանը մտադիր է ձմռանը փոխել Սահմանադրությունը՝ երկրում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայման արգելքը վերացնելու համար։
Ներկայում Լիտվայի Սահմանադրությունն արգելում է երկրում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը։


















































Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Նեթանյահուն հրահանգել է ապամոնտաժել Արևմտյան ափի անօրինական առաջապահ դիրքերը
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է