Խցանումների հաղթահարման լավագույն ճանապարհը հեծանվային կուլտուրայի ներդրումն է. Փաշինյան
Հաճելի էր լսել, որ մեր իտալացի գործընկերները ասուլիսի ժամանակ այսպիսի նախադասություն էին ասում, որ «Հայաստանում շատ տեղերում ճանապարհների որակը շատ ավելի լավն է, քան Իտալիայում»: Այսպիսի կոմպլիմենտ վաղուց չէինք լսել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սևանում կազմակերպված «Տուր օֆ Արմենիա» առաջին պրոֆեսիոնալ հեծանվային մրցաշարին:
«Իհարկե, հեծանվային սպորտը աշխարհում ամենամեծ կշիռ ունեցող մարզաձևերից մեկն է: Ինձ հետաքրքիր էր, թե ինչն է պատճառը, որ նման մեծ հետաքրքրվածություն կա, նման մեծ տնտեսականացում կա մարզաձևի: Եթե ուշադրություն դարձրել եք երկու հեծանվային մրցաշարեր ունեցող երկրները՝ Ֆրանսիան «Տուր դը Ֆրանս» և Իտալիան «Ջիրո դ'Իտալիան» զբոսաշրջային առաջատարներն են Եվրոպայի: Իհարկե, ես չեմ կարող պնդել, թե այդ մրցաշարերի շնորհիվ, բայց եթե հետևենք լուսաբանմանը, ապա կտեսնենք, որ ոչ այնքան մեծ տեղ է հատկացվում բուն սպորտին, որքան երկրին»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ իր գնահատմամբ հեծանվային մրցաշարը պետք դարձնել ամենամյա, քանի որ համոզված է, որ դա իր շատ մեծ ներդրումն է ունենալու դեպի Հայաստան զբոսաշրջային ուղղության ավելացման համար:
«Էլ չեմ ասում, որ զուգահեռ մի քանի խնդիր կա, որոնցից առաջինը հեծանավային ինդուստրիան մեծ ծավալներ ունեցող ուղղությունն է: Երկրորդը՝ հեծանվային կուլտուրան Հայաստանում զարգացնելու իմաստով Երևանը հիմա, և ոչ միայն Երևանը, խցանումների դարաշրջան է մտնում, որը հաղթահարելու լավագույն ճանապարհը հեծանվային կուլտուրայի ներդրումն է»,-ասաց վարչապետը:


















































Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Նեթանյահուն հրահանգել է ապամոնտաժել Արևմտյան ափի անօրինական առաջապահ դիրքերը
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է