Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արդյոք Մոսկվան պատրաստ է նույն կերպ հրաժարվել էներգետիկ օբյեկտների դեմ հարվածներից «Եվրոպական հետազոտողների գիշեր»-ն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում Հալանդը դարձել է Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Բուքինգհեմյան պալատում 140 տարվա պատմություն ունեցող իրեր են հայտնաբերվել

Արդյոք Մոսկվան պատրաստ է նույն կերպ հրաժարվել էներգետիկ օբյեկտների դեմ հարվածներից«Եվրոպական հետազոտողների գիշեր»-ն այս տարի կանցկացվի նաև ՀայաստանումՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքումԿբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծԱլեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԽաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասինԲելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ ՂազարյանինՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում էԱյդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստումՀալանդը դարձել է Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկունԲուքինգհեմյան պալատում 140 տարվա պատմություն ունեցող իրեր են հայտնաբերվելՀայաստանում 668 հազար երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցությանը. ՅՈՒՆԻՍԵՖՌուբինյանը Հաջիեւի հայտարարությունները ոչ օգտակար ու անհիմն է որակելՊեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասինՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինՀայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա ՂազարյանԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենաՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահԷթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնումԽորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծըԾավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվելԼճաշենում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվելՔանի՞ ժամ պետք է քնել, որ առավոտյան հոգնած չարթնանանքԷդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի․ Տիգրան ԱվինյանԿանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial TimesԼամին Յամալը վստահ է, որ այս պահին աշխարհում իրեն հավասարը չունիՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով (տեսանյութ)Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածք«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Երևանի գիշերները՝ Երևանի այգիներում» Մերգելյանի այգում էր (տեսանյութ)Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքԴրոնի հարվածը կարող էր նպատակաուղղված լինել պաշտոնյաների գնացքիԻնդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդուԾավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՎերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասինՀայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծըՈւկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել և լքել է երկիրըԱՄՆ-ը Իրանին առաջարկել է միջուկային վառելիք՝ ուրանի հարստացումից հրաժարվելու դիմացԿլիմայական վտանգների հետևանքով աշխարհում տասը աշակերտից մեկի կրթությունը խաթարվել է. ՅՈՒՆԻՍԵՖՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՇոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան ինքնորոշման իրավունքի հռչակագիր են նախատեսում ստորագրելԱռաջիկա շաբաթներին Ռուսաստանը կսրի պատերազմը. ՏուսկԹրամփը հայտարարել է իռլանդական վիսկիի համար մաքսատուրքերը չեղարկելու մասինԲենզինի թանկացման պատճառով Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ
Հայաստան

Հայաստանում 668 հազար երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցությանը. ՅՈՒՆԻՍԵՖ

Հայաստանում ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է կլիմայական առնվազն երկու, իսկ շուրջ 30,000 երեխա՝ կլիմայական առնվազն երեք վտանգի ազդեցության, ցույց է տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած Երեխաների կլիմայական ռիսկերի 2026 թվականի զեկույցը։

Ըստ դրա աշխարհի երեխաների գրեթե կեսը՝ շուրջ 1.1 միլիարդ երեխա, այսօր ենթարկվում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի ազդեցությանը, ինչը վտանգում է նրանց առողջությունը, կրթությունը և անգամ կյանքը։

Զեկույցը  հիմնված է վերջին հասանելի տվյալների վրա և քարտեզագրում է այն ութ ամենատարածված վտանգները, որոնց բախվում են երեխաները: Դրանք են՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։

Առաջին անգամ զեկույցը հստակ ցույց է տալիս, թե որտեղ և ինչ ինտենսիվությամբ են բազմաթիվ և փոխկապակցված կլիմայական վտանգները ազդում երեխաների ու նրանց համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների վրա, ինչպես նաև մատնանշում է այն գործնական քայլերը, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել՝ այդ մարտահրավերներն հասցեագրելու համար։

Հայաստանում ավելի քան 650,000 երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375,000-ը՝ գյուղատնտեսական երաշտի, 460,000-ը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ շուրջ 20,000-ը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցության։

Մեր երկրում ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության։

 «Ջերմային ալիքները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները շարունակում են խաթարել երեխաների կյանքը»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը` զեկույցի հրապարակման ժամանակ։ Ըստ նրա` աշխարհի երեխաների կեսն ապրում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի պայմաններում։

Զեկույցի համաձայն՝ կլիմայական վտանգների ամենատարածված համադրությունը երաշտն է, ծայրահեղ շոգը և ջերմային ալիքները։ Ավելի քան 296 միլիոն երեխա ապրում է այնպիսի վայրերում, որտեղ այս երեք վտանգները միաժամանակ առկա են։

Երկրորդ ամենատարածված համադրությունը՝ երաշտը, ծայրահեղ շոգը և արևադարձային փոթորիկները, վտանգի տակ է դնում ավելի քան 115 միլիոն երեխայի ամբողջ աշխարհում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքներից ամենաշատ տուժած Աֆրիկայի Սահել տարածաշրջանում ավելի քան 4 միլիոն երեխա միաժամանակ բախվում է ջերմային ալիքների, ծայրահեղ շոգի և ավազի ու փոշու փոթորիկների ազդեցության։

Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Բանգլադեշում, Մյանմայում և Պակիստանում, երեխաները միաժամանակ ենթարկվում են ավելի մեծ թվով կլիմայական ռիսկերի և ավելի բարձր ինտենսիվությամբ, քան աշխարհի որևէ այլ վայրում։

Բարձր եկամուտ ունեցող երկրները նույնպես պաշտպանված չեն համաժամանակյա կլիմայական ցնցումներից։ Օրինակ՝ Իտալիայում ավելի քան 6 միլիոն երեխա ենթարկվում է երկարատև ջերմային ալիքների և երաշտի ազդեցությանը։ Միևնույն ժամանակ Իտալիայի փորձը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու ուղղությամբ ներդրումները կարող են նվազեցնել երեխաների առջև ծառացած որոշ ռիսկեր, թեև կլիմայական ճգնաժամի խորացման պայմաններում անհրաժեշտ են ավելի վճռական գործողություններ։

Տվյալները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածությունը ազդում է գրեթե բոլոր երեխաների վրա ամբողջ աշխարհում, մինչդեռ 1 միլիարդ երեխա ենթարկվում է մալարիայի վտանգին՝ հավելյալ ռիսկ ստեղծելով այն երեխաների համար, որոնք արդեն իսկ բախվում են բազմաթիվ կլիմայական վտանգների։

Երեխայի իրավունքները կլիմայական սպառնալիքներից պաշտպանելու և շրջակա միջավայրի փոփոխություններին հարմարվելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, գործարար շրջանակներին և մյուս գործընկերներին՝ 

  • Նվազեցնել արտանետումները և ձեռնարկել հավակնոտ քայլեր՝ ստանձնած միջազգային պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ առաջնորդվելով արդիական գիտահեն ապացույցներով: Սա ներառում է հանածո վառելիքից արագ և փուլային հրաժարումը, ինչպես նաև արդար անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
  • Պաշտպանել երեխաներին ներառական կլիմայական հարմարվողականության, աղետների ռիսկի նվազեցման և կորուստներին ու վնասներին արձագանքման միջոցով՝ առաջնահերթություն տալով սոցիալական ծառայությունների դիմակայունությանը։ Անհրաժեշտ է ապահովել, որ երեխաների և նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները ներառվեն ազգային հարմարվողականության ծրագրերում, ոլորտային ռազմավարություններում, աղետների ռիսկի կառավարման, պատրաստվածության և արձագանքման ծրագրերում։ Սա ենթադրում է, օրինակ, անվտանգ և կանաչ կրթական միջավայրերի ստեղծում, կլիմայական ազդեցությունների նկատմամբ դիմակայուն առողջապահական ծառայությունների զարգացում, երեխաների պարենային անվտանգության ապահովում, բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի ներդրում, որոնք արդյունավետ կպաշտպանեն երեխաներին և հասանելի կդարձնեն նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները, ինչպես նաև ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ ծառայությունների և սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդում։
  • Ընդլայնել երեխաների և երիտասարդների բովանդակային մասնակցությունը կլիմայական որոշումներում և գործողություններում՝ ներդրումներ կատարելով կլիմայական կրթության, գիտելիքի և հմտությունների զարգացման մեջ, ինչպես նաև ամրապնդելով որոշում կայացնողների և մասնագետների կարողությունները՝ հարգելու երեխաների՝ լսված լինելու, կարծիք արտահայտելու և իրենց կյանքին առնչվող որոշումներին մասնակցելու իրավունքները։ 

armradio.am