Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան ինքնորոշման իրավունքի հռչակագիր են նախատեսում ստորագրել
Մեծ Բրիտանիայի մաս կազմող Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարներն այսօր՝ սեպտեմբերի 14- ին, հավաքվելու են Քարդիֆում՝ անկախության հանրաքվեների իրավունքի մասին հռչակագիր եւ համագործակցության հուշագիր ստորագրելու համար, պարզել է The Telegraph-ը։
Պատմության մեջ առաջին անգամ բոլոր երեք տարածաշրջանները ղեկավարում են անկախության կողմնակիցներ, նշել է Շոտլանդիայի վարչապետ Ջոն Սուինին։
Թերթի տեղեկություններով՝ համաձայնագիրը կներառի չորս ուղղություն՝ տնտեսություն, էներգետիկա, Եվրոպա եւ միջազգային համագործակցություն, ինչպես նաեւ ինքնորոշում։ Բոլոր երեք կողմերը համաձայն են, որ իրենց տարածաշրջանները պետք է լինեն Եվրամիության կազմում. Շոտլանդիան եւ Ուելսը՝ որպես նոր անդամներ, իսկ Հյուսիսային Իռլանդիան՝ որպես Իռլանդիայի Հանրապետության մաս, գրում է թերթը։
Փաստաթղթի տնտեսական բաժնում կնշվի, որ բրիտանական տնտեսական մոդելը չի գործում երեք տարածաշրջանների քաղաքացիների համար, հայտնում է The Telegraph-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գտնվելով Իռլանդիայում, սեպտեմբերի 12-ին հայտարարել էր, որ ինքը «շատ կցանկանար» տեսնել միավորված Իռլանդիա։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Իռլանդիայի միացումը Իռլանդիայի Հանրապետությանը «հիանալի բան» կլիներ, նշում է The Telegraph-ը։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները