Քանի՞ ժամ պետք է քնել, որ առավոտյան հոգնած չարթնանանք
Առավոտյան արթնանալուց հետո հոգնածության զգացումը շատերի համար դարձել է սովորական։ Մարդը կարող է քնել 7–8 ժամ, սակայն առավոտյան իրեն չզգալ հանգստացած, իսկ օրվա առաջին ժամերն անցկացնել քնատության և թուլության զգացումով։ Սակայն քնի բավարար լինելը միայն ժամերի քանակով որոշել հնարավոր չէ։
Մեծահասակներին սովորաբար խորհուրդ է տրվում գիշերը քնել առնվազն 7 ժամ, իսկ շատերի համար քնի տևողությունը մոտ 7–9 ժամն է։ Երեխաների և դեռահասների դեպքում անհրաժեշտ քնի տևողությունն ավելի մեծ է։ Միևնույն ժամանակ, նույնիսկ 7–9 ժամ քնելը դեռ չի նշանակում, որ քունը եղել է լիարժեք և վերականգնող։
Կարևոր է նաև քնի որակը։ Գիշերվա ընթացքում հաճախակի արթնանալը, անկանոն ժամերի քնելն ու արթնանալը, քնի միջավայրի անհարմար պայմաններն ազդում են հանգստի վրա։ Մարդը կարող է նույնիսկ չհիշել գիշերվա ընթացքում տեղի ունեցած կարճ արթնացումները, սակայն քնի հաճախակի ընդհատումները խանգարում են դրա բնական ընթացքին։
Առավոտյան հոգնածության վրա ազդում են նաև քնելուց առաջ ձևավորված սովորությունները։ Ուշ ժամին հեռախոսով կամ համակարգչով երկար ժամանակ զբաղվելը հետաձգում է քնելու ժամանակը և դժվարացնում քնելը։ Խնդիր է հանդիսանում նաև երեկոյան կոֆեինի օգտագործումը: Սուրճը, էներգետիկ ըմպելիքները և կոֆեին պարունակող այլ մթերքներ որոշ մարդկանց մոտ կարող են երկար ժամանակ պահպանել իրենց ազդեցությունը և խանգարել քնին։
Քնի միջավայրը նույնպես կարևոր է։ Չափազանց լուսավոր կամ աղմկոտ սենյակը, անհարմար ջերմաստիճանը կամ անհարմար անկողինը կարող են նվազեցնել քնի որակը։ Այդ պատճառով բավարար քանակությամբ ժամեր անկողնում անցկացնելու և իրականում լավ հանգստանալու միջև միշտ չէ, որ կարելի է հավասարության նշան դնել։ Սակայն առավոտյան մշտական հոգնածության զգացումը միշտ չէ, որ կապված է միայն քնի ռեժիմի կամ կենսակերպի հետ։ Որոշ դեպքերում դրա պատճառը կարող է լինել առողջական խնդիր։ Օրինակ՝ քնի խանգարման դեպքում մարդու շնչառությունը քնի ընթացքում կարող է բազմիցս ընդհատվել։ Այդպիսի խանգարման մասին են վկայում բարձր խռմփոցը, քնի ընթացքում շնչառության ընդհատումները, առավոտյան գլխացավը և օրվա ընթացքում արտահայտված քնատությունը։
Հոգնածության վրա ազդում են նաև երկարատև սթրեսը, ֆիզիկական ակտիվության պակասը, որոշ դեղամիջոցներ և տարբեր առողջական խնդիրներ։ Հետևաբար մշտական հոգնածությունը պարզապես «քիչ քնելու» հետևանք չէ։
Քնի որակը բարելավելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս պահպանել քնի կայուն ռեժիմ՝ քնել և արթնանալ մոտավորապես նույն ժամերին, երեկոյան սահմանափակել կոֆեինը, քնելուց առաջ նվազեցնել էկրաններին նայելու սովորությունը և ապահովել հանգիստ, անաղմուկ, մութ ու հարմարավետ միջավայր։
Եթե մարդը բավարար ժամանակ է քնում, սակայն երկար ժամանակ շարունակում է առավոտյան հոգնած արթնանալ կամ օրվա ընթացքում լինել արտահայտված քնատ, պատճառը պետք է քննարկել բժշկի հետ։ Քնի տևողությունը կարևոր է, բայց նույնքան կարևոր է հասկանալ՝ արդյոք այդ քունը իսկապես վերականգնող է։
Շողեր Ղլիջյան


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները