Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն, որ մեկ շաբաթ առաջ հրաժարական էր տվել, գնացել է երկրից։ Այդ մասին նա գրել է թելեգրամյան իր ալիքում։
«Այժմ գտնվում եմ արտասահմանյան գործուղման մեջ, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում մտադիր եմ միջազգային գործընկերներին տեղեկացնել հակակոռուպցիոն մարմինների համակարգում տիրող իրական իրավիճակի, նրանց կողմից չվերահսկվող ազդեցության կենտրոնացման նշանների եւ այն ռիսկերի մասին, որոնք նման գործելակերպը ստեղծում է պետական ինքնիշխանության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ինստիտուտների համար»,- գրել է նա։
Ավելի վաղ «Украинская правда»-ն, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Կրավչենկոն սահմանը հատել է ծառայողական ավտոմեքենայով։
Գլխավոր դատախազը հրաժարական էր տվել իր ղեկավարած գերատեսչությունում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն եւ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը հայտարարել էին հանցավոր կազմակերպության բացահայտման մասին, որը, ըստ քննության տվյալների, ղեկավարել է գլխավոր դատախազության գրասենյակի ղեկավարներից մեկը։
Հրաժարական տալուն զուգահեռ գլխավոր դատախազն ստորագրել է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի նկատմամբ կասկածանք ներկայացնելու մասին որոշումը, այդ մասին հայտնելով տեսաուղերձով։
Ըստ նրա՝ բյուրոյի ղեկավարին կասկածում են փաստաթղթեր կեղծելու եւ երեխայի կեղծ որդեգրելու մեջ։
Կրավչենկոն Կրիվոնոսին կոչ է արել հրաժարական տալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անմիջապես արձագանքել է Telegram-ում։ «Այս գլխավոր դատախազի համար կա միայն մեկ ելք՝ պաշտոնանկությունը։ Հենց դա էլ ես նրան ասել եմ։ Ուկրաինան տեսել է բոլոր պատճառները։ Եթե նա սա համարում է քաղաքական ճնշում, թող այդպես էլ անվանի։ Խնդրում եմ պատգամավորներին անհապաղ աջակցել այս պաշտոնանկությանը»,- գրել է նա։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները