Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացք
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպած «Մարդու իրավունքների ռազմավարական առաջնահերթությունները պաշտպանության ոլորտում․ ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով աշխատաժողովին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են 2023-2025 թվականների Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով զինված ուժերին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները, ինչպես նաև պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հետագա առաջնահերթությունները։
Քննարկումներին մասնակցել են պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
Վանուհի Կարապետյանն իր ելույթում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, ստացված բողոքների և իրականացված մշտադիտարկումների շրջանակում արձանագրված համակարգային խնդիրներն ու մտահոգությունները՝ ընդգծելով դրանց պատշաճ արտացոլման և հասցեական լուծումների նախատեսման անհրաժեշտությունը մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական և ծրագրային փաստաթղթերում։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զինված ուժերում կյանքի իրավունքի ապահովման, մահվան և ինքնավնասման դեպքերի կանխարգելման, վատ վերաբերմունքի և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման, ինչպես նաև զինծառայողների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն առնչվող խնդիրներին։
Պաշտպանի ներկայացուցիչը կարևորել է, որ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները լինեն ոչ միայն ձևականորեն ամրագրված, այլև գործնականում իրագործելի, հասցեական և չափելի, նախատեսեն պատասխանատու մարմինների հստակ դերաբաշխում և հնարավորություն տան գնահատելու դրանց իրական ազդեցությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության և խախտումների կանխարգելման վրա։
Աշխատաժողովի շրջանակում աշխատանքային խմբերով քննարկումների արդյունքների հիման վրա անդրադարձ է կատարվել նաև հետագա քայլերի և համապատասխան գործողությունների պլանավորման հարցերին:


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները