Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններից են նյութական և ոչ նյութական արժեքների և հավաքածուների ուսումնասիրման, օգտագործման, հանրահռչակման շարունակականության ապահովումը: Թանգարանների հիմնական գործառույթներից է թանգարանային հավաքածուն համալրել նոր թանգարանային առարկաներով, ապահովել դրանց հաշվառումը, պահպանությունը և պաշտպանությունը:
Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակը պետական կամ համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուում հաշվառված թանգարանային առարկայի կամ հավաքածուի թվայնացված տեղեկույթն է: Թանգարանի գլխավոր մատյանի բնութագրիչներով պետական կամ համայնքային թանգարանների կողմից տեղեկույթը ներմուծվում է մեկ միասնական էլեկտրոնային շտեմարան: Շտեմարանից թանգարանային առարկան կամ հավաքածուն հանվում է՝ թանգարանային առարկայի կամ հավաքածուի քայքայման դեպքում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման և մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում, ինչպես նաև, երբ թանգարանային առարկան կամ հավաքածուն կորցնում է իր մշակութային արժեքը:
Թանգարանային առարկան կամ հավաքածուն շտեմարանից դուրս է գրվում միայն նախարարության դրական եզրակացության հիման վրա թանգարանի կողմից ներկայացվող փաստաթղթերի հիման վրա. հիմնավորում թանգարանային առարկայի կամ հավաքածուի, փորձագիտական եզրակացության, թանգարանի ֆոնդային-գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության և արձանագրության քաղվածքի առկայության դեպքում: Շտեմարանից թանգարանային առարկան կամ հավաքածուն հաշվառումից հանելու, դուրս գրելու եզրակացությունը տալիս է նախարարությանը կից գործող Թանգարանների խորհուրդը, որի արդյունքում թանգարանի ղեկավարը, հիմք ընդունելով խորհրդի արձանագրության քաղվածքը, հրամանով շտեմարանից դուրս է գրում թանգարանային առարկան կամ հավաքածուն և գործընթացի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնում նախարարություն: Անկախ թանգարանի ուղղվածությունից և սեփականության ձևից, կարգի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել իրավական դաշտ թանգարանային առարկաների կամ հավաքածուների կառավարման և պահպանման գործընթացում: Շտեմարանը հնարավորություն կտա ապահովել միասնական վերահսկողություն, թափանցիկություն, հավաքագրում և վերլուծություն իրականացնելու համար:
Այս որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է: Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը