Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայիններին վնասվածք հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է. նա նույնպես վարժական հավաքների մասնակից է, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայիններին վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավդալյանը: Նա հավելել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ MakaryanNews-ը հայտնել էր, որ երեք պահեստազորայիններ դանակահարվել են և տեղափոխվել հոսպիտալ։ ՊՆ-ից լրատվամիջոցին հայտնել էին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները