Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. Ռեզայի ՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծը Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան Զբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես  Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետ Դուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին Նոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում Վերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճից
Մշակույթ

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է միջոցառմանը, մրցանակներ հանձնել օլիմպիադայի հաղթողներին՝ նրանց մաղթելով հետագա մասնագիտական հաջողություններ երաժշտարվեստի ոլորտում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթը սկսել է շնորհակալական խոսքով՝ ուղղված բոլոր այն համայնքներին, որոնք մասնակցություն են ունեցել մրցույթին:

«Մեր մարզերում կա հրաշալի ներուժ, որը բացահայտելով և օգտագործելով՝ կարող ենք մարզերի ցանկացած բնակավայրում ակտիվացնել մշակութային կյանքը: Մշակույթի դերն է իր շուրջ կառուցել պետականության զգացողություն և գիտակցում, ամրապնդել կրթական համակարգը՝ կերտելով թե՛ անվանի դեմքերի, թե՛ հոգևոր, մշակութային միջավայր»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա առանձնակի շեշտադրմամբ շնորհակալություն է հայտնել ծնողներին, երեխաներին, ուսուցիչներին ու տնօրեններին՝ համառ ջանքերի, նվիրվածության ու կատարած աշխատանքի համար:

Դիմելով երեխաներին՝ փոխնախարարն ընդգծել է՝ անկախ հաղթանակից, մասնակցելով մրցույթին՝ նրանք ընտրել են կրթության, շարունակաբար սովորելու ընթացքը, ինչը բազում նոր դռներ կբացի նրանց առջև:

Դանիել Դանիելյանը, խոսքը եզրափակելով, շնորհակալություն է հայտնել նաև հանձնաժողովի անդամներին ու մրցույթի կազմակերպիչներին՝ անաչառության, գործը ոգևորիչ խանդավառությամբ իրականացնելու և անտրտունջ աշխատանքի համար:

Երեխաներին շնորհավորել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և նվաճումներ արվեստի ոլորտում:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան այս տարի անցկացվել է 7-ամյա և 5-ամյա երաժշտական կրթության ավարտական դասարանցիների համար: Օլիմպիադայի նախնական ընտրության փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երաժշտական և արվեստի դպրոցների (Երևանի 16 և մարզերի 49) 259 աշակերտներ: Նախնական ընտրության փուլը հաղթահարել և եզրափակիչ փուլին մասնակցել են 43 երաժշտական և արվեստի դպրոցների (Երևանի 16 և մարզերի 27) 116 աշակերտներ:

Մասնակիցները մրցել են տեսական գիտելիքների, երաժշտական թելադրության, ինտոնացիայի և երաժշտական մտածողության տարբեր առաջադրանքներում։

Օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքներով երաժշտական և արվեստի 10 դպրոցների (Երևանի 7 և մարզերի 3) 22 աշակերտներ արժանացել են մրցանակների:

(53-56) միավոր. օլիմպիադայի դափնեկիր

  • Մհեր Ֆահրադյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց),
  • Ռոման Ավետիսյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց),
  • Դավիթ Մանուկյան (Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց),
  • Նարե Մաիլյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
  • Էվա Սարգսյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
  • Դոնարա Խուրշուդյան (Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց),
  • Արամ Սիմոնյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց),
  • Արշավիր Գասպարյան (Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց),
  • Արմենուհի Սարգսյան (Ամասիայի մանկական արվեստի դպրոց),
  • Հերմինե Գևորգյան (Ամասիայի մանկական արվեստի դպրոց),
  • Դավիթ Մկրտչյան (Հրազդանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց):

(57 միավոր). օլիմպիադայի 3-րդ կարգի մրցանակ

  • Միշել Մանասյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
  • Գոռ Մելքոնյան (Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց),
  • Նարեկ Եղիազարյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց),
  • Արմեն Սարգսյան (Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց):

(58 միավոր). օլիմպիադայի 2-րդ կարգի մրցանակ

  • Մարիա Բավեյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց):

(59 միավոր). օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակ

  • Ալեքսանդր Համբարձումյան (Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց),
  • Աննա Գյուրջինյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց):

(60 միավոր). օլիմպիադայի մեծ մրցանակ և հաղթող

  • Աննա Գևորգյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
  • Մենուա Մելիք-Հայկազյան (Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց),
  • Վահագն Ենգիբարյան (Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց),
  • Վլադիմիր Բարսամյան (Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց):

Եզրափակիչ փուլ անցած բոլոր աշակերտներին տրվել են հավաստագրեր, իսկ դափնեկիրներին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց դասատուներին և դպրոցներին հանձնվել են պատվոգրեր և այլ խրախուսական մրցանակներ:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան գործունեության երկու տարիների ընթացքում կարևոր մասնագիտական հարթակ է դարձել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար։ Բացի մրցութային բաղադրիչից՝ ծրագրի շրջանակում անցկացվում են նաև սեմինար-խորհրդակցություններ, փորձի փոխանակման հանդիպումներ և մեթոդական աշխատանքների մրցույթներ՝ նպաստելով հանրապետությունում սոլֆեջոյի դասավանդման միասնական չափանիշների ձևավորմանը և մանկավարժների մասնագիտական զարգացմանը։