Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. Ռեզայի
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային զգուշացրել է, որ եթե ԱՄՆ տնտեսական պատերազմը շարունակվի, «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից, նշել է Ռեզային X-ի գրառման մեջ։
«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, նավթի ոչ մի կաթիլ չի արտահանվի՝ ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով։ Իրանը ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունն ամերիկյան տնտեսական պատերազմին Իրանի ժողովրդի դեմ կդիտարկի որպես պատերազմի ակտ»,- նշվել է գրառման մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել էր, որ «լուսաբացին մեկնարկում է տնտեսական D-Day-ը՝ հակառակորդի դեմ երբևէ կազմակերպված ամենամեծ ֆինանսական հարձակումը»։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում» սկսել՝ այն անվանելով «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցը»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը