Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է 2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ Ղազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ը ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ Փաշինյան Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Հայաստան

«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը

Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, կայացել է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի եզրափակիչը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։  
Օգոստոսի 21-22-ն անցկացված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: 

Փառատոնի շրջանակում կատարումներով հանդես են եկել եզրափակիչ փուլ անցած 20 երաժշտախմբերը:
 
Կատարումներից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլոր մասնակիցներին և ժյուրիի անդամներին, խոսել փառատոնն ընդլայնելու և ամենամյա դարձնելու, ինչպես նաև լավագույն մասնակիցների մասնակցությամբ գալա համերգ կազմակերպելու գաղափարի մասին: 
 
Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, բոլոր գործընկերներին, ովքեր մասնակցություն են ունեցել այսօրվա փառատոնի կազմակերպման գործում:

Հաջորդիվ՝ «Վարչաբենդ» երաժշտական խումբը հանդես է եկել ելույթով, որում հանդես է գալիս և հարվածային գործիքներով նվագում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Կատարումներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Հաղթողները որոշվել են ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ 
 
Գլխավոր մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին արժանացել է «Red Line» խումբը:
 
Պարգևատրմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ժյուրիի նախագահ Վագահն
Հայրապետյանը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Dophamin» խումբը, երկրորդ հորիզոնականը՝ «Noosh» խումբը, երրորդ հորիզոնականը՝ «Folkastic» խումբը: Փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ՝ նախատեսված գլխավոր, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների համար։ Գլխավոր մրցանակը 4 000 000 դրամ է, առաջին մրցանակը՝ 3 000 000 դրամ, երկրորդ մրցանակը՝ 2 000 000 դրամ, երրորդ մրցանակը՝ 1 000 000 դրամ:
 
«Վարչաֆեստ 2026»-ի մրցութային փուլին նախորդել են կենդանի լսումներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել են երիտասարդ երաժիշտներից կազմված շուրջ 100 խմբեր: Մրցութային բոլոր փուլերում մասնակիցների կատարումները գնահատել է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրին՝ ապահովելով ընտրության մասնագիտական և անաչառ ընթացքը։ 
 
Լսումների արդյունքներով նախ ընտրվել են 50 լավագույն խմբերը, իսկ եզրափակիչ փուլ անցել են 20 երաժշտախմբեր: Եզրափակիչ փուլ անցած երաժշտախմբերը մասնակցել են «Վարչաֆեստ» վրանային ճամբարի ծրագրին։ 
 
Փառատոնի երկու օրերի ընթացքում անցկացվել է նաև համերգային հատուկ ծրագիր՝ սիրված երաժշտական խմբերի մասնակցությամբ։
 
«Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ։ 
 
Փառատոնը կոչված է դառնալու երիտասարդ երաժիշտների բացահայտման, նրանց ստեղծագործական ներուժի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման կարևոր հարթակ՝ միաժամանակ նպաստելով կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանն ու Հայաստանի մշակութային կյանքի հարստացմանը: