Նախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկում է լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեական պատասխանատվություն սահմանել քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաեւ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելու դեպքերում: Առաջարկվում է սահմանել պատիժ՝ ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն լուծել առկա խնդիրն այն դեպքերի մասով, երբ քաղաքացին համապատասխան զորակոչից կամ վարժական հավաքից ազատվել կամ տարկետում է ստացել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա եւ այդ հանգամանքը չբացահայտելու նպատակով հրաժարվում է լրացուցիչ հետազոտում եւ փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց: Առաջարկվող օրենսդրական լուծումը կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում այդպիսի կեղծ հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց գործողություններին:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարեւորել է առաջարկվող կարգավորումը:
Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը: Դրանք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծին: Այն կքննարկվի առաջիկայում գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում՝ 24-ժամյա ռեժիմով:
Հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում