Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում» Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը Կալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթով Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. Պուտին Աֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման Եղոյան Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Վլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարարՎրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջԱլիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասինԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էՇիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիրՀայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումԻմ աշխատանքն այլ բնույթի էր՝ որպեսզի բոլորը ֆուտբոլը նույն կերպ ընկալեին. Ժոզե ՄոուրինյուՈւիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համարԲաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվելԹրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռովՄեկնարկել է Արծվաբերդ-Չինարի ճանապարհի միջին նորոգումըԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել էԱյո՛, համաձայն եմ։ Այս և իմ բոլոր կյանքերում. Կրիշտիանու ՌոնալդուՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումԵրևանի չորս մանկապարտեզներ իրենց դռներն են բացել երեխաների առջևԵրևանցի 4 դպրոցական կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «STEAM» միջազգային ճամբարինՓրկարարները Հոռոմայրի վանքի մոտակայքում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԵրեխաների նկատմամբ բռնություն, հետևանքներ, կանխարգելման մեխանիզմներ․ մեկնաբանում է մասնագետըՊարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրելՏարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայիցTRIPP-ի իրականացումն արդեն սկսվել է. ԱլիևՍոցցանցերի նոր աստղ` կոներով խաղացող բևեռային արջուկըԹբիլիսիի «ստորգետնյա Հռոմը»․ Ազարյանցի պատմական տունը սկսում է բացել իր գաղտնիքներըՏեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետների հեռախոսազրույցըՀունգարիան նոր նախագահ ունի
Հայաստան

Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում մասնակցել է «MindX» միջազգային կրթական համաժողովի բացմանը` «Վերաիմաստավորելով կրթությունը՝ հանուն Հայաստանի ապագայի» խորագրով:

Համաժողովը կազմակերպվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր և քննարկել, թե ինչպես կարող է Հայաստանի կրթական էկոհամակարգը խթանել նորարարությունը, զարգացնել մրցունակ աշխատուժը և նպաստել տնտեսական աճին։

Միջոցառմանը մասնակցել են նաև «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կրթության և հմտությունների վարչության տնօրեն Անդրեաս Շլայխերը, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային ցանցի եվրոպական տարածաշրջանի ղեկավար Անդրեա Պաստորելլին, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռենատա Լեմոսը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր Մարի Լու Փափազյանը, կրթական ոլորտի շահառուներ՝ ուսուցիչներ, դպրոցականներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն արձանագրել է՝ կրթական համաժողովների հանդեպ հետաքրքրությունը մեծ է․ դա վկայում է մասնագիտական երկխոսության մասին, որը կրթության զարգացման կարևոր պայմաններից է։

«Միմյանց հետ կիսելով տարբեր մտքեր, պատկերացումներ և դիտանկյուններ՝ պետք է գտնենք կրթության համակարգի ռազմավարական խնդիրների լուծման լավագույն ճանապարհները։ Եթե քիչ ենք խոսում միմյանց հետ, ապա համապատասխանաբար քիչ արդյունք կունենանք դասարանում և, ընդհանրապես, երեխայի զարգացման գործընթացում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ քննարկումները նպաստում են կրթական արդյունքի բարելավմանը:

Նախարարի խոսքով՝ կրթական համակարգում ընթացող փոփոխություններն ավելացնում են ուսուցչի ծանրաբեռնվածությունը, ուստի ներկա պայմաններում նրա բարեկեցության հարցը դառնում է առանցքային կրթության որակի արդյունքի տեսանկյունից։

«Որակյալ կրթությունը հնարավոր է միայն այն միջավայրում, որտեղ ուսուցիչը, աշակերտը և գործընթացի յուրաքանչյուր մասնակից իրեն պաշտպանված, ապահով և արժանապատիվ է զգում»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ վախն ու անորոշությունը խոչընդոտում են ճանաչողության գործընթացին։

Նրա խոսքով՝ կրթության վերաբերյալ քննարկումներում կարևոր տեղ է զբաղեցնում նաև արհեստական բանականության թեման, որը կարող է լինել թե՛ անհանգստության աղբյուր, թե՛ օգտակար գործիք՝ կախված դրա կիրառման ձևից։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԱԲ գործիքների կիրառման առումով կրթության ոլորտում առկա բազմաթիվ հարցերի պատասխանները միանշանակ չեն․ տարբեր մոտեցումներ կարող են տարբեր արդյունքների հանգեցնել, և այս համատեքստում կարևոր է մանկավարժության դերը՝ որպես ուղղորդող գործիք։

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ համաժողովի քննարկումները կօգնեն մասնակիցներին մոտենալ կարևոր հարցերի պատասխաններին՝ ստեղծելով միասնականության զգացում։

Ելույթի ավարտին Ժաննա Անդրեասյանը պատմական անդրադարձ է կատարել՝ նշելով, որ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին նախարարությունը կրել է Հանրային կրթության և արվեստի նախարարություն անվանումը, և կրթությունը համադրված է եղել մշակույթի հետ, ինչպես այսօր է: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև «հանրային կրթություն» հասկացությունը՝ ընդգծելով, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլև հանրային բարիք, որը նպաստում է հասարակության զարգացմանը։

«Հետագա տարիներին նախարարությունն ունեցել է նաև մեկ այլ անվանում՝ Լուսավորության նախարարություն։ Կարծում եմ՝ այդ անվանումը փոխանցում է այն ջերմությունը, անկեղծությունն ու անմիջականությունը, որոնք պետք է լինեն կրթության անբաժանելի մասը։ Կրթությունը պետք է լուսավորի մեզ, լուսավորի հասարակությանը, թևեր տա մեր երեխաներին։ Հուսով եմ՝ մտքի այս խաչմերուկում կգտնենք այն ճանապարհները, որոնք մեզ կտանեն դեպի նոր ու լուսավոր բարձունքներ»,– ասել է նա։

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված են զեկույցներ, պանելային քննարկումներ, ելույթներ և համագործակցային ձևաչափեր, որոնք կանդրադառնան կրթության ապագային, արհեստական բանականության և տվյալների դերին ուսուցման մեջ, ինչպես նաև կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության միջև կապերի խորացմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ «MindX»-ը նպատակ ունի դառնալ այն հարթակը, որտեղ կրթությունը, նորարարությունը և համագործակցությունը միավորվում են՝ նպաստելով Հայաստանի ստեղծարար և տեխնոլոգիական ապագայի ձևավորմանը։

ԿԳՄՍ նախարարը նաև հետևել է միջոցառման շրջանակում կազմակերպված նախագծային աշխատանքների ցուցահանդեսին, զրուցել դպրոցականների հետ և հետաքրքրվել նրանց նախասիրություններով, ներկայացված աշխատանքների թեմատիկ ուղղություններով: