ՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Ընթանում է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քվեարկությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քվեարկությունը սկսվեց․ ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու և որոշում ենք ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականի դասավորությունը»,- գրել է վարչապետը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ ներկուսակցական քվեարկությամբ որոշել էին, թե ովքեր են լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականում, իսկ դասավորությունն արդեն որոշում են երկրորդ փուլի քվեարկությամբ։
Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսի 7-ին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ