Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանի դեմ հիբրիդային միջամտությունները դրսևորվում են տարբեր երկրների մեդիա հարթակներում, հիմնականում՝ ռուսական, թուրքական և ադրբեջանական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունները խուսափում են նշել հիբրիդային միջամտությունների աղբյուր պետությունը, Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է նախ հստակ հասկանալ հիբրիդային հարձակման բնույթը։
«Նախ մեր ընդդիմադիրներին հորդորում եմ հասկանալ՝ ի՞նչ է հիբրիդային հարձակումը, հետո՝ պնդումներ անել»,- ասաց նա։ Պատգամավորի խոսքով՝ հիբրիդային հարձակումները վերաբերում են արտաքին միջամտությանը, որը կարող է իրականացվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։
«Արտաքին միջամտության տեսանկյունից տարբեր են երկրները, և մենք դրա դրսևորումները տեսնում ենք՝ շատ բացահայտ, հստակ կերպով և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական մամուլում»,- նշեց Մինասյանը։ Նա ընդգծեց, որ նման միջամտությունները հաճախ արտահայտվում են կեղծ տեղեկությունների տարածմամբ, այդ թվում՝ վարչապետի և իշխանությունների վերաբերյալ։
«Հրապարակումները լինում են տարբեր անանուն կայքերում կամ հայտնի կայքերի անունների փոփոխված տարբերակներով՝ քաղաքացիներին շփոթեցնելու համար»,- ասաց պատգամավորը։ Մինասյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են արագ արձագանքել նման հրապարակումներին և հերքել կեղծ տեղեկությունները՝ մինչև դրանք լայն տարածում կստանան։
Նա նաև կոչ արեց լրատվամիջոցներին հետևել պաշտոնական հերքումներին և աջակցել կեղծ տեղեկությունների դեմ պայքարին։ «Մենք աշխատում ենք պրոակտիվ կերպով հերքել այդ տեղեկատվությունը, և հորդորում եմ լրատվականներին հետևել այդ հերքումներին և տարածել դրանք»,- նշեց նա։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները