«Հերացի» կենտրոնից նշում են, որ ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 7%-ը: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր դեպքերը կրկին բաշխվել են երկու տարիքային խմբերում` 0-4 և 5-14 տարեկաններ: Հարկ է նշել, որ դեպքերը գերակշռել են (60%) 0-4 տարեկանների խմբում` ինչը 20%-ով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ: Այս տարիքաին խմբի հեսպիտալացվածներից 5-ը եղել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 5-14 տարեկանների խմբում դեպքերը կազմել են 40%:
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 4: ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) գրիպի դետքային հսկողության շաբաթական ամփոփ տվյալների` 2026թ.-ի մարտի 9-ից 15-ը գրիպի տարածաշրջանային ցուցանիշը նվազել է համաճարակային շեմից: Վերջինս հատկապես արտահայտվում է առաջնային օղակում: Դեպքերի ակտիվություն գրանցվել է միայն մի քանի երկրներներում: Հոսպիտալացվածների շրջանում գերակշռում են 65 և ավելի բարձր տարիքի անձիք: Հարկ է նշել, որ տարածաշրջանում շրջանառվող A(H1) գրիպի վիրուսի մասնաբաժինը շարունակում է մեծանալ` կազմելով 43%, իսկ A (H3) ենթատեսակինը` 57%: Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը նվազել է 10% համաճարակային շեմից` կազմելով 8%: 22 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 3%, իսկ 9 երկրներ հաղորդել են առնվազն 10%:
SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը մնացել է նույն ցածր մակարդակին (2%), ինչ նախորդ շաբաթ էր:
Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը շարունակում է պահպանվել բարձր` 10%: Հարկ է նշել, որ բարձրացման միտումը սկսվել է 2-3 շաբաթ առաջ: Հիվանդության բեռը և դրական արդյունքների թիվը մնում է ամենաբարձրը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...