496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2026 թ. ստուգումների ծրագրի համաձայն՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2022 թ. նոյեմբերից 2026 թ. հունիսն ընկած ժամանակահատվածը:
ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են անտառօգտագործման ոլորտում բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
- տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ,
- բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 114,686,928 ՀՀ դրամ,
- անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված մարմնի տված համաձայնության և առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության,
- կառուցվել են ընդհանուր 8320 քմ մակերեսով ճանապարհներ՝ առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացության, առանց լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալու, ինչպես նաև անտառաշինական նախագծերի բացակայությամբ,
- անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում հատատեղերի շահագործման արդյունքում անտառահատման տոմսերի ծավալներին լրացուցիչ ավելացվել են կոտրված, տապալված ծառերի հատումից գոյացած փայտանյութի ծավալները և մուտքագրվել հաշվապահական փաստաթղթերում,
- անտառահատման տոմսերում առկա տվյալները չեն համապատասխանել անտառշինական նախագծերով սահմանված տվյալներին,
- անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերն արձակվել են անտառշինական նախագծերի հաստատումից հետո և չեն համապատասխանել կառավարման պլանին,
- համատարած անտառահատման ենթարկված անտառային հողերում չեն իրականացվել անտառվերականգնման միջոցառումներ,
- հատատեղից փայտանյութի մնացորդները չեն հեռացվել։
Ստուգման արդյունքներով՝ առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Արձանագրված մյուս խախտումների մասով կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ